Թուրքիան 130 տոկոս մաքսատուրք է սահմանել Ռուսաստանից հացահատիկի և եգիպտացորենի ներկրման վրա։ Այս մասին գրում է «Իզվեստիան»՝ հղում անելով Գյուղատնտեսության նախարարության աղբյուրներին։
Այլ արտադրանքի համար դրույքաչափն ավելի քիչ է. բրնձի համար սահմանվել է 45 տոկոսի դրույքաչափ, ընդեղենի համար՝ 9.7 տոկոս, արևածաղկի բուսայուղի համար՝ 36 տոկոս։ Բացի այդ, արևածաղկի բուսայուղի համար հավելյալ սահմանափակում է մտցվել, տոննայի նվազագույն մաքսային արժեքը պետք է կազմի 1500 դոլար, մինչդեռ հիմա մեկ տոննայի միջին արժեքը 800 դոլար է։
Թուրքիայի գյուղատնտեսության նախարարությունում հրաժարվել են մեկնաբանություններից։
Մարտի 15-ին Անկարան զրկել էր Ռուսաստանին մթերքների անմաքս ներմուծման իրավունքից։