ԱՄՆ-ը դատապարտել է Ռուսաստանում հակակոռուպցիոն ցույցերի հարյուրավոր մասնակիցների ձերբակալությունը՝ անվանելով այդ միջոցառումները «անարգանք ժողովրդավարավական արժեքների հանդեպ»։ Այս մասին փոխանցում է Reuters գործակալությունը։
«Մենք կոչ ենք անում ՌԴ-ի կառավարությանն անհապաղ ազատ արձակել բոլոր խաղաղ ցուցարարներին»,-հայտարարել է Պետդեպի պաշտոնական ներկայացուցիչ Մարկ Թոները։
Նա հավելել է, որ Վաշինգտոնն անհանգստացել է՝ իմանալով ռուս ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնիի ձերբակալության մասին։
RIA Novosti-ի աղբյուրների վերջին տվյալներով՝ Մոսկվայում ձերբակալվել է չարտոնված ցույցի 800-ից ավելի մասնակից, իսկ Սանկտ Պետերբուրգում՝ 130։ Նավալնիին ձերբակալել էին միջոցառմանը հայտնվելուց րոպեներ անց։