Մոսկվայի կենտրոնում չարտոնված ակցիայի ընթացքում ավելի քան 600 մարդ է ձերբակալվել, սակայն այդ թիվը վերջնական չէ։ Այս մասին հայտնել է Կոռուպցիայի հակազդման և տարածաշրջանային անվտանգության մոսկովյան դեպարտամենտի ղեկավար Վլադիմիր Չերնիկովը՝ փոխանցում է RIA Novosti-ն։
Հայտնի է դարձել նաև, որ ակցիայի մասնակիցներից մեկը ոստիկանի գլխին հարված է հասցրել, ինչի հետևանքով նա գանգուղեղային վնասվածք է ստացել։ Քննչական կոմիտեն այդ փաստով քրեական գործ է հարուցել։