Thursday, 25 04 2024
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա պետությունից հափշտակվել է մոտ 263,5 մլն հազ. դրամ. գործն ուղարկել է դատարան
Սիրիայի խորհրդարանի փոխնախագահն աջակցություն է հայտնել ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանագծման գործընթացին
Եվրոպոլը Վրաստանի 9 քաղաքացու է ձերբակալել Եվրոպայի գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության գործով
Զրույց Արման Բաբաջանյանի հետ
19:00
Բուլղարիայի խորհրդարանը պաշտոնանկ է արել խոսնակին
18:50
Եվրոպան պետք է ավելացնի պաշտպանությունը և ցույց տա, որ ԱՄՆ-ի վասալը չէ. Մակրոն
18:40
Վենետիկը մեկօրյա այցելուներից մուտքավճար կգանձի
Ռուսաստանում «դեղին տեղումներ» են հայտնվել աֆրիկյան ավազամրրիկի պատճառով
18:20
Լեհաստանը համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր և կառավարվող հրթիռներ է ձեռք է բերել Հարավային Կորեայից
18:10
ԱՄՆ-ն գաղտնի կերպով հեռահար ATACMS հրթիռներ է ուղարկել Ուկրաինա. ամերիկյան ԶԼՄ-ներ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վրաստանում 4 մարդ է ձերբակալվել Եվրոպայի գրադարաններից 18-19-րդ դարերի գրքերի գողության առնչությամբ
Ի՞նչ է ասել Պուտինն Ալիեւի ականջին
ՀԱՄԱՍ-ը Իսրայելին մեկամյա զինադադար է առաջարկել
Ալիևի երկու երեսը
17:40
Իսպանիայի վարչապետը դադարեցրել է պարտականությունների կատարումը կնոջ հանդեպ մեղադրանքների պատճառով
Գևորգ Պապոյանն ու Սերգեյ Կոպիրկինը քննարկել են հայ-ռուսական առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնման հարցեր
17:37
Ուկրաինացի օդաչուները Ֆրանսիայում մարզվում են F-16 կործանիչների վրա
Պապոյանն ընդունել է ՀԲ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավարին
Տավուշում խուլիգանության գործով կալանավորվել է «Մարտական եղբայրության» անդամներից մեկը
17:34
«Ռուսաստանը ավելի շատ զենք է արտադրում, քան իրեն անհրաժեշտ է, և արդեն լցնում է պահեստները». Գերմանիայի ՊՆ
Կյանքից հեռացել է գեղանկարիչ Խաչիկ Հարությունյանը
17:20
Պաղեստինի ճանաչման դիմաց «ՀԱՄԱՍ»-ը պատրաստ է ցրել իր զինյալ թևը
17:17
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Խաղաղության խաչմերուկ»-ը Հայաստանի Հանրապետության տեսլականն է դեպի խաղաղություն. Ալեն Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին
Միջազգային ճնշման բացակայությունը Ալիևին թույլ է տալիս սպառնալիք ստեղծել տարածաշրջանային կայունության համար. համահայկական միություն
Սուրեն Պապիկյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի Երևանի գրասենյակի ղեկավարի պատվիրակությանը
Մոսկվան սպասում է Փաշինյանին ԵԱՏՄ գագաթնաժողովում․ Օվերչուկ
Մենք Հայոց ցեղասպանությունը միշտ ընկալել ենք որպես մեր ցավն ու վիշտը․ Զախարովա

Կարեն Կարապետյանին դրսում չեն սիրում

Աշխարհը, կարծես թե Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանին չի սիրում: Նա ավելի քան վեց ամիս է, ինչ վարչապետ է նշանակվել, բայց Ռուսաստանից, Վրաստանից, Բելառուսից ու Ղրղըզստանից այլ երկիր չի մեկնել: Ռուսաստան նա մեկնել է վարչապետ նշանակվելուց գրեթե անմիջապես հետո, այն էլ ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հրավերով ու պաշտոնական այցով: Ընդ որում՝ Բելառուս և Ղրղըզստան մեկնել է Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստերին մասնակցելու համար: Եվ եթե ուշադիր լինեք, կտեսնեք, որ իր վարչապետության ավելի քան վեց ամիսների ընթացքում նա ընդամենը երկու երկիր՝ ՌԴ և Վրաստան է պաշտոնական այց ունեցել: Իսկ ընդհանրապես, այցելած այդ չորս երկրներից էլ միայն Վրաստանն է, որ չի կրում Ռուսաստանի ազդեցությունը: Այն էլ՝ երկու հարևան երկրները ավանդույթ ունեն, որ նորանշանակ վարչապետները կամ նախագահները առաջիներից մեկը իրար են այցելում:

Իսկ Ռուսաստանի դեպքում էլ բոլորովին զարմանալի չէ, որ նշամակվելուց կարճ ժամանակ անց նա հրավիրվեց Մոսկվա: Չէ որ նա հենց Մոսկվայից էր գործուղվել Հայաստան այդ պաշտոնին: Այդպիսով՝ պաշտոնական Մոսկվան իր աջակցությունն ու զորակցությունը հայտնեց Կ. Կարապետյանին Հայաստանում պաշտոնավարելու առիթով, ինչու չէ նաև իր գերակայությունն ամրապնդելու նպատակով: Չէ որ Կ. Կարապետյանը, մինչ մեր երկրում վարչապետ նշանակվելը, մոտ հինգ տարի այդ երկրի՝ այլ երկրների գլխին քաղաքական մահակ հանդիսացող «Գազպրոմ» ընկերության համակարգում բարձր պաշտոն էր զբաղեցնում: Նա համարվում է ՌԴ-ի կադրը, չէ որ տասը տարի Հայաստանում զբաղեցնում էր ռուսական «Հայռուսգազարդ» ընկերության տնօրենի պաշտոնը: Եվ ոչ միայն: Ընդամենը մի հիմնարկի տնօրեն լինելով՝ նա ազդեցություն ուներ Հայաստանի էներգետիկ ոլորտի վրա: Եվ որոշ դեպքերում ՌԴ իշխանությունները հենց Կ. Կարապետյանի միջոցով էին այստեղ էներգետիկ հարցեր լուծում: Իսկ երբ Կ. Կարապետյանը հրաժարվեց Երևանի քաղաքապետի պաշտոնից, ՌԴ-ն նրան ձեռնունայն չթողեց՝ տարավ և բարձր վարձատրվող պաշտոնի նշանակեց: Ու հավանաբար այս իրողությունը նկատի ունենալով էլ ՌԴ-ի ազդեցությունից դուրս գտնվող երկրները կամ եվրոպական երկրները Կ. Կարապետյանին չեն հրավիրում: Այդ երկրներում քաջ գիտակցում են, թե նա ինչ ազդեցություն է կրում, և ի վերջո աշխարհակաղաքական ինչ կողմնորոշում ունի: Կամ այս անգամ էլ ՀՀ վարչապետի պաշտոնից զրկվելուց հետո ուր է մեկնելու:

Անգամ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը նման ընկալում չի ունեցել: Ճիշտ է, նրա նշանակումն առանձնապես չի ոգևորել Հայաստանի գործընկեր երկրների կողմից, բայց նույն վերաբերմունքին է արժանացել նաև Ռուսաստանի կողմից: Իր երկուսուկես տարվա վարչապետության շրջանում նա ձգտեց, բայց չկարողացավ Ռուսաստանի վարչապետ Դ.Մեդվեդևից պաշտոնական այցի հրավեր ստանալ: Ճիշտ է, նա տարբեր առիթներով, այդ թվում նաև աշխատանքային այցով եղել է ՌԴ-ում, բայց պաշտոնական այց չի ունեցել: Այնուամենայնիվ, Հ. Աբրահամյանը միջազգային հանրության մոտ Ռուսաստանի մարդը, Ռուսաստանի կադրը լինելու համբավ չի ունեցել, ինչը տվյալ դեպքում կարծես թե գրված է Կ. Կարապետյանի ճակատին:

Ավելին, Հ. Աբրահամյանը վարչապետ նշանակվելուց մոտ վեց ամիս հետո աշխատանքային այցով մեկնեց Ամերիկայի Միացյալ Նահանգներ: Ճիշտ է, նա այնտեղ ԱՄՆ ղեկավարության հետ չհանդիպեց և այդ այցը ֆինանսական կառույցների՝ Համաշխարհային բանկի ու Արժույթի միջազգային հիմնադրամի կողմից էր, բայց դա չէր կարող առանց այդ երկրի ղեկավարության համաձայնության լինել: Հ. Աբրահամյանը, նշանակվելուց կարճ ժամանակ անց, պաշտոնական այցով մեկնեց Իրանի Իսլամական Հանրապետություն: Բնականաբար, նա նման այց ունեցել է նաև Վրաստանում: Գնացել է նաև Բելառուս և այլն:

Ինչ վերաբերում է Սերժ Սարգսյանի նախագահության մյուս և ամենաերկարակյաց վարչապետին՝ Տիգրան Սարգսյանին, ապա նա իր պաշտոնավարման առաջին ամիսներին նույնպես քիչ այցեր ու հրավերներ է ունեցել: Բայց դա այլ հանգամանքով, և ոչ թե նրա անձով էր պայմանավորված: Տ. Սարգսյանը վարչապետ էր նշանակվել 2008թ. նախագահական ընտրություններից անմիջապես հետո՝ Մարտի 1-ի արյունոտ իրադարձություններից հետո: Այն ժամանակ միջազգային հանրությունը չէր ընդունում Հայաստանի իշխանություններին ընդհանրապես և տարբեր ճնշումներ ու պատժամիջոցներ էր գործադրում՝ սկսած ֆինանսական աղբյուրները փակելուց, մինչև նրանց չընդունելուց: Եվ Տ. Սարգսյանի պաշտոնավարման առաջին ամիսներին նրա այցերի բացակայությունը հենց դրանով էր բացատրվում: Թե չէ Արևմուտքը՝ ԱՄՆ-ն ու Եվրոպան այն ժամանակ նրան բավականին լավ էին ընդունում և բոլորովին չէին մտածում, թե տարիներ հետո Ռուսաստանը Եվրասիական տնտեսական միություն կստեղծի, հետո էլ նրան այդ կառույցի վարչապետ կնշանակի: Բայց արդեն հետագա տարիներին՝ 2009-2010 թվականերից հետո նա հաճախ էր Արևմտյան երկրներ գնում:

Իսկ ինչ վերաբերում է Կ. Կարապետյանին, ապա դժվար է ասել՝ Արևմուտքը երբևէ բարեհաճ կլինի՞ ՌԴ-ում բարձր պաշտոն զբաղեցրած ՀՀ վարչապետի նկատմամբ: Գուցե խորհրդարանական ընտրություններից հետո վերաբերմունքի որոշակի ջերմացում ցույց տա: Բայց քանի որ թե՛ Հայաստանում, թե՛ Հայաստանից դուրս այլ երկրներում վստահություն չկա, որ Կ. Կարապետյանը վարչապետ կլինի նաև 2018 թվականից հետո, երբ մեր երկիրն անցնի խորհրդարանական կառավարման համակարգի, ապա նա կշարունակվի համարվել անցումային վարչապետ կամ վարչապետի տեղապահ: Ու այդպիսով, նրա նկատմամբ վերաբերմունքը դժվար թե էական փոփոխության ենթարկվի:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում