Սիրիայի խոշորագույն «Տաբկա» ամբարտակը, որը գտնվում է Եփրատ գետի վրա, մասամբ փլուզվել է «Սիրիայի դեմոկրատական ուժեր» զինված կոալիցիայի ջոկատների և ԴԱԻՇ-ի միջև մարտերի պատճառով։ Այս մասին հայտնում է լիբանանյան «Ալ-Մայադին» հեռուստաալիքը։
Հիդրոէլեկտրակայանը կառուցվել է 1970-ականների սկզբներին՝ խորհրդային մասնագետների աջակցությամբ։ «Տաբկա» ամբարտակը զսպում է երկրի խոշորագույն՝ «Էլ-Ասադ» ջրամբարը։
Հեռուստաալիքը՝ հղում անելով իրազեկ աղբյուրներին, հստակեցնում է, որ էլեկտրակայանը դադարեցրել է աշխատանքն այն բանից հետո, երբ կառավարման կետը շարքից դուրս է եկել։ Տեխնիկական մասնագետները չեն կարողանում հասնել օբյեկտ՝ շարունակվող ինտենսիվ մարտերի պատճառով։
Ռաքքան գրոհայինների տրամադրության տակ է 2013 թվականից։