ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Վաշինգտոնում անցած շաբաթ տեղի ունեցած փակ հանդիպման ժամանակ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին հաշիվ է ներկայացրել ՆԱՏՕ-ի ծառայությունների համար։ Այս մասին հայտնում է The Sunday Times-ը՝ հղում անելով Գերմանիայի կառավարության աղբյուրին։
Հաղորդվում է, որ ԱՄՆ առաջնորդը 375 մլդ դոլար է գնահատել գումարը, որը Բեռլինը պարտք է ՆԱՏՕ-ին Գերմանիայի պաշտպանության համար։
Գերմանացի նախարարներից մեկը, ով ցանկացել է անհայտ մնալ, թուղթն անվանել է «վիրավորական»։ «Նման պահանջներն առաջադրվում են մյուս կողմին վախեցնելու նպատակով, սակայն կանցլերն ընդունել է դա հանգիստ և չի պատրաստվում պատասխանել սադրանքներին»,-հայտարարել է նա։