Չիկագոյի շրջանային դատարան կոլեկտիվ հայց է ներկայացվել Microsoft ընկերության դեմ՝ Windows 10 օպերացիոն համակարգի անկայուն աշխատանքի պատճառով։ Այս մասին հայտնում է The Register պորտալը։
Հայցի նախաձեռնող են հանդիսանում 3 ամերիկացիներ, ովքեր չեն կարողացել վերականգնել արժեքավոր տեղեկություն՝ համակարգի հանկարծակի թարմացումից հետո։
Բողոքում ասվում է, որ Windows 10-ը հանդիսանում է թերի արտադրանք, և դրա արտադրողը ի վիճակի չէ բացահայտ հայտնել պոտենցիալ ռիսկերի մասին՝ կապված դրա տեղադրման հետ։
Հայցվորների շահերը ներկայացնող փաստաբանները պահանջում են, որ ընկերությունը մտածի վնասների փոխհատուցման մեխանիզմի մասին։