Thursday, 25 04 2024
ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանի ինքնազգացողությունը վատացել է
«Այնպես չէ, որ մեր օգտագործած գազի մի մասը ադրբեջանական չէ». Ալեն Սիմոնյան
«Հայաստանի իշխանությունը ինքն է կոնկրետ բնակավայրեր հանձնում Ադրբեջանին». Զախարովա
Բողոքի ակցիայի մասնակից կինը բռնություն է գործադրել ոստիկանի նկատմամբ. նրան որոնում են
«Հիմա ավելի պաշտպանված է»․ ԱԺ նախագահը Տավուշի մասին
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
13:50
Ռուսաստանն արգելափակել է ՄԱԿ-ի ԱԽ բանաձևը տիեզերքում միջուկային զենք չտեղակայելու վերաբերյալ
13:40
Մենք պետք է գործենք հիմա՝ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար․ Ռոբերտ Քենեդի կրտսեր
Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառում է անցկացվել Գերմանիայի Լեեր քաղաքում
Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի երթ է անցկացվել Արգենտինայում
ՀՀ ՄԻՊ-ը բրիտանական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում անդրադարձել է ԼՂ-ից բռնի տեղահանվածների իրավունքներին առնչվող հարցերի
Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի հետ կապված միջադեպով վարույթ է նախաձեռնվել
Տնտեսական ակտիվության ցուցանիշը աճել է
13:10
ԱՄՆ համալսարաններում շարունակվում են ցույցերը Գազայում ընթացող պատերազմի դեմ. կան տասնյակ ձերբակալվածներ
13:00
Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններում առաջատարն ընդդիմության թեկնածուն է
Եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 741.610
Ընդհարում ոստիկանների և ցուցարարների միջև
Ոստիկանները բերման են ենթարկում Բևեռի աջակիցներին
Բերման են ենթարկել Գարեգին Չուգասզյանին
Տավուշի շրջանավարտը բուհ ընդունվելու 3-րդ հնարավորություն է ստանում
Բուհ-երի ընդունելության սկզբունքները փոխվել են. ներդրվում է նոր համակարգ՝ նոր չափորոշիչներով
12:30
Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը
Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Վաշինգտոնում կայացել է ամենամյա Արդարության երթը
Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Բևերլի Հիլզում Թուրքիայի հյուպատոսարանի մոտ ցույց է անցկացվել
Լուրերի օրվա թողարկում 12։00
Ֆրեզնոյում Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ ոգեկոչման միջոցառում է անցկացվել
Պուտինը եւ Ալիեւը համաձայնեցրե՞լ են «տարածաշրջանային ռեժիմը»
Երևան-Երասխի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ
Ալիևը նշել է, թե Հայաստանն ու Ադրբեջանը որքան տարածք են սահմանազատել
Քննարկվել են Հայաստանի և Ալժիրի միջև մի շարք ոլորտներում փոխգործակցության հնարավորությունները

Սերժ Սարգսյանը սկսել է սպառնալ նաև Հայաստանի հոգևոր անվտանգությանը. Նիկոլ Փաշինյան

Այսօր Վանաձորում Ելք դաշինքի հանրահավաքի ժամանակ ելույթ ունեցավ նաև դաշինքի պատգամավորի թեկնածու Նիկոլ Փաշինյանը: Նա իր ելույթում նշեց, որ Սերժ Սարգսյանը չի դիմացել խաչաձև հարցաքննությանը և անդրադարձել է մարտի 8-ին`  Երևանում իր ունեցած ելույթի դրույթներին:

«Եթե հիշում եք, այդ ելույթն այն մասին էր, որ երրորդ հանրապետության պատմության ընթացքում Սերժ Սարգսյանն ամենամեծ սպառնալիքներ ստեղծած գործիչն է: Եվ ահա, նա փորձում է արդարանալ, իհարկե, բավական հետաքրքիր է նրան տեսնել արդարացողի դերում, բայց այդ արդարացումներն ծառայում են ապացուցելու համար ակնհայտը», – նշեց նա:

Փաշինյանի խոսքով՝ Ս. Սարգսյանը միակ ղեկավարն է, որի կառավարման տարիներին ՀՀ-ն կորցրել է 800 ՀԱ տարածք: «Նա ասում է, որ ինքը գերագույն հրամանատար լինելով պատրաստ է 100 մարդու կյանքի գնով տարածքներ զիջել, բայց պատրաստ չէ այդ մարդկանց կյանքի գնով վերցնել դրանք կամ պաշտպանել:

Ինչ ուղերձ է նա հղում. նա ասում է, որ մենք զոհ տալու ենք միայն տարածքներ զիջելո՞ւ համար և չի պահանջում զոհեր տալ տարածքներ վերցնելո՞ւ համար: Սա՞ է իր ուղերձը: Նա սուտ է ասում, թե հոգ է տանում հայ զինվորի կյանքի համար», – նշեց Փաշինյանը:

Փաշինյանը հիշեցրեց, որ Սերժ Սարգսյանը երկար տարիներ եղել է ՀՀ պաշտպանության նախարար, ապա վարչապետ, իսկ դրանից հետո գերագույն հրամանատարի պաշտոնն է ստանձնել և այդ ընթացքում առաջնագիծը տանուլ է տվել հակառակորդին: «Սերժ Սարգսյանը համարձակություն չունի խոստովանելու, որ տանուլ է տվել…, և հիմա եկել «Իսկանդերներ» է խաղացնում», -ընդգծեց Փաշինյանը:

Նա նաև ընդգծեց, որ Սերժ Սարգսյանը սկսել է սպառնալ նաև Հայաստանի հոգևոր անվտանգությանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում