Friday, 19 04 2024
Ուղիղ․ Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով լսումներ Հաագայի դատարանում
«Բազմիցս զգուշացվել է՝ չի թույլատրվում փողոցային առևտուրը». Երևանի քաղաքապետարանը ստուգումներ է իրականացնում
12:15
Հարավային Կորեայի նավթի 60%-ը մատակարարվում է Հորմուզի նեղուցով
Լուրերի օրվա թողարկում 12։00
Հանրակրթության ոլորտում բարեփոխումները շարունակական են
«Կրոկուսի» ահաբեկիչներն այդքան հիմա՞ր էին
Կոտայքի մարզում գտնվող 1 հա հողամասը վերադարձվել է պետությանը
Կբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին
11:30
Կիպրոսի Ներկայացուցիչների պալատը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
11:15
Նավթի գներն աճել են – 18-04-24
11:00
Կայացել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների տարեկան ժողովը
10:45
Իրանում տեղի ունեցած պայթյուններից հետո իրավիճակը կայուն է. ԶԼՄ-ներ
Մեքենան գլխիվայր շրջվել է․ կան վիրավորներ
10:15
Իրանը, Իրաքը և Սիրիան կպայքարեն ահաբեկչության դեմ
Ինչ է հայտնի Իսրայելի կողմից Իրանի հարվածի մասին
Լուրերի առավոտյան թողարկում 10:00
10:01
Սպահանում ավերածություններ կամ դժբախտ պատահարներ չենք ունեցել․ բանակի հրամանատար
Վատ նորություն՝ ռուսները հենց այնպես դուրս չեն գա, կտեղակայվեն սահմանին՝ միջանցքը հսկելու
Իսրայելը հարվածներ է հասցրել Իրանին
Թբիլիսիում ամեն վայրկյան իրավիճակը փոխվում է. նոր զարգացումներ
Սպասվում է կարճատև անձրև
Ռուսների պլան Բ-ն չաշխատեց. մենք դառնում ենք Արևելյան Եվրոպա
Ինչպե՞ս են այս տարի նշելու քաղաքացու օրը. «Հրապարակ»
Ինչո՞ւ ուղղաթիռով. «Հրապարակ»
ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն. «Հրապարակ»
Օֆերտան պայթեց. Ավանեսյանի ձախողումը. «Ժողովուրդ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին». «Հրապարակ»
Ի՞նչ է փոխվել. Ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեց. «Հրապարակ»
Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ»

Մեր գործն ու փողը

Հայաստանի նախընտրական արշավը մոտենում է, այսպես ասած, հասարակածին, և խորհրդարանական տեղերի համար պայքարող ուժերն արդեն մոտ երկու շաբաթ է, ինչ ընտրողներին փորձում են համոզել իրենց իրավացիության, ազնվության, անկեղծության հարցում, լավը լինելու, ամենախելոքը լինելու հարցում: Նրանք այցելում են մարզեր, գյուղական համայնքներ, թակում տների դռներն ու պատուհանները, և բնականաբար ծախսում են գումարներ: Եթե հաշվենք խորհրդարանական ուժերի ծախսած գումարները և միացնենք իրար, ապա կստացվի բավական պատկառելի, բազում զրոներով աչքի ընկնող տպավորիչ մի թիվ: Եվ դա դեռ նախընտրական արշավի կեսին: Իսկ դեռ ինչքան փողեր էլ ծախսվելու են մյուս կեսին, առավել ևս, որ շատ կուսակցություններ իրենց հիմնական ծախսերը անելու են հենց երկրորդ կեսի ընթացքում: Եվ այդ ամենին դեռ կարող ենք գումարել նաև այն գումարները, որոնք ծախսվում են, սակայն ոչ մի տեղ չեն արձանագրվում: Այսինքն` խոսքը, այսպես ասած, սև փողերի մասին է:

Այդպիսով, ակնհայտ է, որ Հայաստանի խորհրդարանական ուժերը ժողովրդին դուրս գալու համար ծախսում են միլիոններ, միլիարդներ, իսկ այդ դուր գալու պրոցեսն էլ, ըստ էության, հարաբերական է, որովհետև հաճախ բանը ոչ թե դուր գալով է ավարտվում, այլ ընդամենը նրանով, որ ժողովուրդը տվյալ ուժից կամ գործչից զզվելով հանդերձ` նրան ձայն է տալիս մի քանի հազարի դիմաց: Եվ երբ մենք այս ամբողջ ծախսերի հանրագումարն ենք անում և չափում այդ ամենի օգտակար գործողության գործակիցը, ապա տեսնում ենք, որ մեր հանրապետությունում, որտեղ աղքատությունը բավական մեծ տոկոս է կազմում, որտեղ կան աշխատատեղերի, ներդրումների խնդիրներ, որտեղ սոցիալական ենթակառուցվածքային ծրագրերի անհրաժեշտություն կա, որտեղ արտաքին պարտքը հասել է ՀՆԱ կեսին, ուղղակիորեն ջուրն է նետվում մի հսկայական չափի գումար, վատնվում առանց որևէ հեռանկարային և կայուն արդյունքի, ընդամենը այն բանի համար, որպեսզի ինչ-որ մարդիկ հետո իրենց գոհ զգան, իսկ ինչ-որ մարդիկ էլ իրենց համարեն խաբված հերթական հնգամյակի համար:

Եվ ըստ էության պետք է ամրագրել նաև, որ այս հարցում մենք ինքներս, որպես ՀՀ քաղաքացիներ, իսկապես ունենք մեծ պատասխանատվություն և գոնե այդ հարցում մենք ինքներս կարող ենք թույլ չտալ, որ այդքան գումարներ թափվեն, ըստ էության, ջուրը, չծառայելով Հայաստանին ու հասարակությանը: Մենք ինքներս կարող ենք մեզ համար սահմանել ընտրության այլ չափանիշներ, որտեղ փողը տեղ ունի այնքանով, որքանով հանդիսանում է ընդամենը տեխնիկական միջոց, ոչ ավելին: Մենք ինքներս կարող ենք, և պետք է չափանիշներ թելադրենք փողատերերին, ոչ թե թույլ տանք, որ փողը մեզ ինչ-որ բաներ թելադրի: Գոնե ընտրության ժամանակաշրջանում, գոնե հինգ տարին մեկ անգամ մենք կարող ենք կանգնել այդ սկզբունքային դիրքերի վրա և պահել մեր դիրքերը, որպես հանրապետության քաղաքացիներ, որովհետև եթե մենք ինքներս դա չանենք, մեզանից հասանելիք այդ մի քայլը չանենք, ապա որևէ մեկը մեր փոխարեն դա չի անելու և երկիրը շարունակելու է խեղդվել մի կողմից փողից, մյուս կողմից` փողի բացակայությունից:

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում