Մենք պատրաստ ենք ՀՀ մշակույթի նախարարությունը տեղափոխել Գյումրի: Այսուհետ մշակութային կյանքը շատ ավելի եռուն է լինելու: Այս մասին այսօր՝ մարտի 26-ին, Գյումրիում ընտրողների հետ հանդիպմանն ասել է հանրապետական կուսակացության համամասնական ցուցակում ընդգրկված ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը:
Մշակույթի նախարարի խոսքով՝ հյուսիս-հարավ ավտոճանապարհի կառուցումից հետո Երևանից հնարավոր կլինի Գյումրի հասնել ընդամենը 45 րոպեում, ինչը հնարավորություն կտա Գյումրիում այցելել թատրոններ, թանգարաններ, իսկ երեկոյան վերադառնալ Երևան: Արմեն Ամիրյանը նաև վստահեցրեց, որ Գյումրիում մշակութային շատ ծրագրեր են իրականացվելու:
Մանրամասները՝ տեսանյութում: