Մնջախաղի պետական թատրոնի տարածք չունենալու խնդիրը վերջապես լուծվել է, և դա, ըստ թատրոնի տնօրեն Ժիրայր Դադասյանի, արդյունք է այն բանի, որ երկրի կառավարման մենեջմենթը փոխվել է:
«Առաջին լրատվական»- ի հետ զրույցում Մնջախաղի թատրոնի ղեկավար Ժիրայր Դադասյանը անդրադառնալով ընտրական քարոզչական գործընթացներին մշակույթի գործիչների, շոու բիզնեսի ներկայացուցիչների ակտիվ մասնակցությանը, նշեց. «Մեր հասարակությունը շատ տարօրինակ է, անընդհատ շեշտադրումներ և թիրախավորումներ կան՝ ուղղված մշակույթի գործիչներին: Հավանաբար մեր ոլորտը շատ է աչքի ընկնում դրա համար շատ է քարկոծվում: Պետք է հասկանալ, որ ընտրությունները շատ լուրջ, ճակատագրական երևույթ են պետության կյանքում և ակտիվությունը վատ բան չէ, տարօրինակ կլիներ, եթե բոլորը թաքնվեին և մասնակցություն չլիներ: Բայց մեր հասարակության մեջ մշակութային կրթության խնդիր ունենք»:
Նրա խոսքով՝ ցանկացած բանի համար մեղադրում ենք ուրիշներին, բայց երբեք մեր մտքով չի անցնում մեկ պահ կանգ առել և մեր դժբախտության համար մեղադրել հենց մեզ. «Պետք է կրթվել, աշխատել, ունենալ երզանք և հասնել այդ երազանքներին»:
Մանրամասները՝ տեսանյութում: