Լինդսի Լոհանն ուժ է հավաքում էկրան վերադառնալուց առաջ. 30-ամյա դերասանուհին իր ինսթագրամյան էջում հրապարակել է լուսանկարներ հանգստից:
«Խաղաղություն և սեր: Պատրաստ եմ ցանկացած փոթորկի»,- գրել է Լոհանը լուսանկարներից մեկի տակ:
Դերասանուհին համաձայնվել է վարել նոր «Հակասոցիալական ցանց» ռեալիթի-շոուն, որի մասնակցիներին կառաջարկի անհարմար առաջադրանքներ կատարել: Այդ նախագիծը կլինի Լոհանի վերադարձը էկրան երկար դադարից հետո:
Լինդսի Լոհանը՝ իր մենեջեր Սքոթ Կառլսենի հետ