«Ներքին անձնագրերով՝ իրենց անձը հաստատող փաստաթղթերով անձինք մուտք են գործում ՀՀ և դրանում որևէ վտանգ չկա»,- «Առաջին լրատվական»- ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանը՝ հավելելով, որ դրանք նույն իրավասու մարմնի կողմից տրված փաստաթուղթ են, տարբերություն չկա՝ ներքին փաստաթուղթ է, թե, այսպես ասած, ճամփորդական: Նա նաև նշեց, որ այդ փաստաթղթերն ունեն պաշտպանական ապահովումներ, համապատասխանում են միջազգային ստանդարտներին:
Անդրադառնալով հարցին, թե ցանկացա՞ծ երկրների քաղաքացիներ կարող են ներքին անձնագրերով մուտք գործել Հայաստան, Բիչախչյանը պատասխանեց, որ այս պահին համաձայնագիր կնքվել և վավերացվել է միայն ՌԴ-ի հետ:
Մանրամասները՝ տեսանյութում: