Ֆրանսիայի նախագահի թեկնածու Բենուա Ամոնը Journal du Dimanche թերթին տված հարցազրույցում հայտարարել է, որ «փողն աղտոտում է նախընտրական քարոզարշավը» Ֆրանսիայում:
«Փողն աղտոտում է նախընտրական արշավը, դա նշանակում է, որ դրանք ոչ ճիշտ տեղ են զբաղեցնում: Պետք է զբաղվել ֆրանսիացիների գնողունակությամբ, ոչ թե (ժողովրդական) ընտրյալների»,- ասել է Ամոնը:
Նրա խոսքով՝ քարոզարշավի ընթացքը բացահայտում է փողի նկատմամբ Ֆրանսիայի մեկ այլ թեկնածուի՝ Ֆրանսուա Ֆիյոնի վերաբերմունքը: Ամոնը ևս մեկ թեկնածուի է քննադատել՝ էկոնոմիկայի նախկին նախարար Էմանուել Մակրոնին: Ամոնի խոսքով՝ «նրա քարոզարշավի ֆինանսավորումը կամ լոբբիստները, ովքեր նրան շրջապատում են, այդ ամենը խնդիր է ստեղծում»:
Ֆրանսիայի նախագահական ընտրությունները տեղի կունենան երկու փուլով՝ ապրիլի 23-ին և մայիսի 7-ին: