Friday, 19 04 2024
Մեքենան գլխիվայր շրջվել է․ կան վիրավորներ
10:15
Իրանը, Իրաքը և Սիրիան կպայքարեն ահաբեկչության դեմ
Ինչ է հայտնի Իսրայելի կողմից Իրանի հարվածի մասին
10:01
Սպահանում ավերածություններ կամ դժբախտ պատահարներ չենք ունեցել․ բանակի հրամանատար
Վատ նորություն՝ ռուսները հենց այնպես դուրս չեն գա, կտեղակայվեն սահմանին՝ միջանցքը հսկելու
Իսրայելը հարվածներ է հասցրել Իրանին
Թբիլիսիում ամեն վայրկյան իրավիճակը փոխվում է. նոր զարգացումներ
Սպասվում է կարճատև անձրև
Ռուսների պլան Բ-ն չաշխատեց. մենք դառնում ենք Արևելյան Եվրոպա
Ինչպե՞ս են այս տարի նշելու քաղաքացու օրը. «Հրապարակ»
Ինչո՞ւ ուղղաթիռով. «Հրապարակ»
ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն. «Հրապարակ»
Օֆերտան պայթեց. Ավանեսյանի ձախողումը. «Ժողովուրդ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին». «Հրապարակ»
Ի՞նչ է փոխվել. Ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեց. «Հրապարակ»
Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ»
Երեւանի կարեւոր, բայց ուշացած արձագանքը
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել
Վթար, գազի արտահոսք. 29 հոգու մեղվի խայթոցից տեղափոխել են հիվանդանոց
ԵՄ դիտորդները մնացել են Մոսկվայի և Բաքվի կոկորդին
«Եկան, տվեցին, գնացին». ռուսական կողմը փորձում է լղոզել իր ձախողումը

Վաշինգտոնի ապտակից հետո Թուրքիան թիկունքից դանակի հարված ստացավ ՌԴ-ից. Sabq, Սաուդյան Արաբիա

Ռուսաստանը դանակը խրեց Թուրքիայի թիկունքը, երբ քրդական աշխարհազորի ներկայացուցիչները երկուշաբթի հայտարարեցին Մոսկվայի հետ իր տեսակի մեջ առաջին համաձայնագրի ստորագրման մասին։ Մարտական քրդական կազմավորումների ներկայացուցչի խոսքով՝ ռուսական կողմը կմարզի Սիրիայի հյուսիսում քրդական աշխարհազորի մարտիկներին ահաբեկչության դեմ պայքարում համագործակցության շրջանակում։ Այս մասին Sabq պարբերականում գրում է վերլուծաբան Նադիր Ադ-Դավաշին։

YPG ժողովրդական ինքնապաշտպանության ջոկատների ներկայացուցիչ Ռեդուր Հալիլը մատնանշել է, որ իրենց ստորաբաժանումների և Սիրիայում գործող ռուսական ուժերի միջև համաձայնագիրն ահաբեկչության դեմ պայքարում համագործակցության շրջանակում ներառում է քրդական ուժերի ուսուցում «պատերազմի վարման ժամանակակից հմտություններին»։ Նա նաև հավելել է, որ Ռուսաստանի հետ համաձայնագիրը հանդիսանում է «իր տեսակի մեջ առաջինը»՝ չնայած անցյալում Հալեպի որոշ ճակատներում համագործակցության առկայությանը։

Հալիլի խոսքով՝ համապատասխան համաձայնագրի, որը ստորագրվել է կիրակի և ուժի մեջ մտել երկուշաբթի, ռուսական զրահափոխադրիչներն արդեն ժամանել են Ջանդարիս (Աֆրին շրջանի քաղաք)։ Աֆրինը հանդիսանում է երեք շրջաններից մեկը, որտեղ քրդերը 2013-ին հայտարարել էին ժամանակավոր ինքնավարության ստեղծման մասին։

Հալիլը բնութագրել է համաձայնագիրը որպես «դրական քայլ՝ Սիրիայում ահաբեկչության դեմ պայքարի կոալիցիայի ստեղծման և մեր հարաբերությունների ամրապնդման գործում»՝ նշելով, որ ուսուցումը կսկսվի առաջիկայում, սակայն ամսաթիվ չի հստակեցրել։

Պատասխանելով հարցին այն մասին, թե ինչպես կկարգավորվի իրավիճակը՝ կապված երկար տարիներ ԱՄՆ-ի կողմից շարունակվող աջակցության և ռուսական կողմի նոր օժանդակության հետ, Հալիլն ասել է, որ «մեր համաձայնագրերն ու մեր համագործակցությունն ակնհայտ են, վերջին պայմանագիրն իրականացվում է ահաբեկչության դեմ պայքարի շրջանակում»։

Սիրիայում քրդական գումարտակները ռազմական օգնություն են ստանում նաև Վաշինգտոնի գլխավորած միջազգային կոալիցիայից այն բանից հետո, երբ կարողացել են ապացուցել իրենց արդյունավետությունը ԴԱԻՇ կազմակերպության դեմ պայքարում՝ Սիրիայի հյուսիսից և հյուսիս-արևելքից վտարելով մի քանի արաբական խմբավորումների։

Ռուսաստանը հանդիսանում է սիրիական ռեժիմի ամենաականավոր դաշնակիցը։ 2015 թվականի սեպտեմբերի 30-ից նա նրան տրամադրում է ավիացիոն աջակցություն և իր զորքերն է տեղակայել մի քանի ճակատներում։ 2016 թվականի վերջից Ռուսաստանը բանակցություններ է սկսել Թուրքիայի հետ, որը հանդիսանում է սիրիական ընդդիմության ամենահայտի կողմնակիցն ու քուրդ մարտիկներին դասակարգում է որպես «ահաբեկիչ»։

Սիրիացի քրդերը ցանկանում են իրականացնել իրենց վաղեմի երազանքը՝ միավորելով իրենց 3 շրջանները (Աֆրին, Էլ-Հասակա, Քոբանի (Այն-էլ-Արաբ))՝ ստեղծելու Իրաքի հետ սահմանին Քրդստանի ինքնավար պետություն։ Սակայն այդ երազանքն իր հերթին Անկարայի մոտ առաջացնում է մտավախություն ու դժգոհություն։

Ինչ վերաբերվում է ՌԴ-ի կողմից այդ դավաճանությանը Թուրքիայի արձագանքի տարբերակներին՝ ապա նա, դիտորդների կարծիքով՝ կակտիվանա սիրիական ճակատում, և իրավիճակը կրկին կպայթի, ինչը տագնապ կառաջացնի Ասադի ռեժիմի և նրա դաշնակից Ռուսաստանի համար։ Թուրքիայում մտահոգված են ավելի, քան որևէ այլ տեղ, քանի որ սիրիական ճգնաժամի այդ մասնակիցն ընդհանուր սահման ունի Սիրիայի հետ, և նրա ուսերին է ընկած սիրիական ճգնաժամի հետևանքների մեծ մասը։ Հետևաբար, նա ունի իր շահերը պաշտպանելու իրավունք։

Սիրիական ճակատներում ռազմական գործողությունների ակտիվացումն արդյունավետ միջոց է՝ ստիպելու Մոսկվային և արևմտյան տերություններին հաշվի նստել Թուրքիայի հետ, որը, իր հերթին կարող է իր օրակարգը պարտադրել բանակցային սեղանի շուրջ։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում