Thursday, 18 04 2024
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել
Վթար, գազի արտահոսք. 29 հոգու մեղվի խայթոցից տեղափոխել են հիվանդանոց
ԵՄ դիտորդները մնացել են Մոսկվայի և Բաքվի կոկորդին
«Եկան, տվեցին, գնացին». ռուսական կողմը փորձում է լղոզել իր ձախողումը
Երևանից հստակ արձագանք ենք ակնկալում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ պայմանավորվածությունների մասին․ Զախարովա
«Ղարաբաղի հայերը պետք է վերադարձի հնարավորություն ունենան». Զախարովա
Տոբոլ գետի ջրի մակարդակը կրկին բարձրացել է. մի շարք բնակավայրերի բնակիչներ կտարհանվեն
Չզարմանաք, եթե ՌԴ բազան փոխարինվի ՆԱՏՕ-ի զորքով. Զախարովա
36 կգ. ոսկի, 293 մլն ռուբլի. ով է Ռուսաստանից ուղղորդել
23:30
Իրանը մտադիր է ամրապնդել Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունը. դեսպան
ՀՀ ՄԻՊ-ը մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի կառավարման խորհրդի առցանց նիստին
Թուրքիայում 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Ստոլտենբերգը հայտարարել է՝ ՆԱՏՕ-ն աշխատում է ավելի շատ հակաօդային պաշտպանության համակարգեր ուղարկել Ուկրաինա
Բաքուն բացեց Քյուրեջիքի գաղտնիքը. Ռուսաստանը հեռանում է, որ մնա՞ Ադրբեջանում
Սահմանազատումը սառեցվում է. վճռորոշ կլինեն արտաքին ազդակները
Գեբելսի մակարդակի պրոպագանդա է Վրաստանում
21:50
Արքայազն Ուիլյամը կնոջ մոտ քաղցկեղի ախտորոշումից հետո վերադարձել է հանրային պարտականությունների կատարմանը
«Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչին
Բերդկունքի ամրոցը կվերականգնվի և կվերածվի արգելոց-թանգարանի
Շարժվել Արևմուտք առանց Վրաստանի Հայաստանը չի կարող
21:10
Իտալիայի ոստիկանությունը ձերբակալել է ամենափնտրվող ամերիկացի հանցագործներից մեկին
Դավիթ Տոնոյանը կմնա կալանքի տակ

Պետք էր ճշգրտությունը «պաշտել», ոչ թե հաշվարկը

Հայաստանի խորհրդարանի ընտրությունը վկայեց ոչ թե երկրում օրինականության և սահմանադրականության ճգնաժամի, այլ ընդդիմության ճգնաժամի մասին: Հայաստանում օրինականության և սահմանադրականության ճգնաժամի մասին վկայություններն ունեն ավելի քան տասնամյակի վաղեմություն, և այստեղ նոր բան չի բացահայտվել և թերևս չի էլ կարող բացահայտվել: Ու այդ իմաստով ճգնաժամը երկրում վաղեմի է, հետևաբար պետք չէ նորանոր բացականչություններով «հեծանիվ հայտնագործել», ու այդ հայտնագործությունն էլ դարձնել անկաշառության և ազնվության չափանիշ: Իսկ ահա ընդդիմության ճգնաժամի առումով կարծես թե կա իրապես հրատապ արձանագրում:

Ընդդիմությունները Հայաստանում պարտվել են միշտ, բայց այս հերթական պարտությունը կարծես թե փակեց ցիկլը, որովհետև Հայաստանում, ըստ էության, այլևս չմնաց չպարտված ընդդիմություն: Եվ այստեղ է Հայաստանի ներքաղաքական կյանքի զարգացման առանցքային բանալիներից մեկը: Այսինքն` Հայաստանը ունի պարտված ընդդիմություններից ու ընդհանրապես ընդդիմադիր պարտության սինդրոմից ազատվելու անհրաժեշտություն: Դրան զուգահեռ, անհրաժեշտ է ձևավորել նոր ընդդիմադիր դաշտ, որը զերծ լինելով այդ սինդրոմից, նաև կկարողանա գտնել հաղթանակի բանաձևը: Առայժմ կարելի է ասել բանաձևի բազմաթիվ տարբերակներ, որոնք մինչ այժմ չեն կիրառվել որևէ ընդդիմության կողմից և հետևաբար տեսականում կարող են համարվել արդյունավետ, առնվազն ավելի արդյունավետ, քան մինչ այժմ եղածները: Սակայն այստեղ, իհարկե, տեսական դատողություններով շտապել պետք չէ:

Նախ` պետք է հասկանալ նախորդ ընդդիմությունների պարտությունների պատճառները, հանգամանորեն վերլուծել դրանք՝ առանց էմոցիաների, առանց անձնական համակրանքի, հակակրանքի, պաշտամունքի կամ ատելության: Նոր բանաձևի որոնումները պետք է կառուցվեն հենց այդ վերլուծությունների և եզրահանգումների վրա, երբ պարզ կլինի, թե ընդհանրապես որ փուլից է սկսվել սխալը, ինչու է սկսվել սխալը, կարող էր արդյոք այն չլինել և այլն:

Սա ընդդիմությունը ճշգրիտ գիտության վերածելու կոչ չէ, սակայն մյուս կողմից, երբ գործ ունես գրեթե ճշգրիտ գիտության մակարդակով կառուցված քրեաօլիգարխիկ համակարգի հետ, այն կազմաքանդելու համար պետք է ամեն ինչ հաշվարկես ոչ պակաս ճշգրտությամբ: Բայց խնդիրն այն է, որ պետք չէ հաշվարկը դարձնել պաշտամունքի առարկա, ուղենիշ: Ուղենիշ պետք է դառնա ճշգրտությունը: Մինչդեռ, օրինակ, վերջին պարտված ընդդիմությունը հենց հաշվարկն էր պաշտում, ոչ թե ճշգրտությունը: Հաշվարկի պաշտամունքի փոխարեն պետք էր քննարկումների, բանավեճի առարկա դարձնել դրա ճշգրտության խնդիրը, պետք էր կարծիքների բախում առաջացնել և այդպիսով նպաստել հաշվարկի արդյունավետությանը, ճշգրտությանը: Բայց ճշգրտությունը չէր էլ քննարկվում, իսկ քննարկելու ամեն մի փորձ բարձրացվում էր «խարույկի»:

Արդյունքը եղավ այն, ինչ եղավ: Բայց չպետք է թույլ տալ, որ շարունակությունն էլ լինի այն, ինչ կլինի, քանի որ այն, ինչ, օրինակ, հիմա է լինում և նաև ուրվագծվում մոտ ապագայում, բացարձակապես կապ չունի այն ամենի հետ, ինչ կարող է հավակնել քրեաօլիգարխիկ համակարգի դեմ ճշգրիտ պայքար համարվելուն անգամ, ուր մնաց հենց այդպիսին լինելուն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում