Thursday, 18 04 2024
Բաքուն բացեց Քյուրեջիքի գաղտնիքը. Ռուսաստանը հեռանում է, որ մնա՞ Ադրբեջանում
Սահմանազատումը սառեցվում է. վճռորոշ կլինեն արտաքին ազդակները
Գեբելսի մակարդակի պրոպագանդա է Վրաստանում
21:50
Արքայազն Ուիլյամը կնոջ մոտ քաղցկեղի ախտորոշումից հետո վերադարձել է հանրային պարտականությունների կատարմանը
«Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչին
Բերդկունքի ամրոցը կվերականգնվի և կվերածվի արգելոց-թանգարանի
Շարժվել Արևմուտք առանց Վրաստանի Հայաստանը չի կարող
21:10
Իտալիայի ոստիկանությունը ձերբակալել է ամենափնտրվող ամերիկացի հանցագործներից մեկին
Դավիթ Տոնոյանը կմնա կալանքի տակ
Դեսպանը Բաքվից Փարիզ, իսկ Փարիզից դեսպան՝ Երեւան
ՀՀ ԱԽ քարտուղարը ԵԱՀԿ ՄԽ Ֆրանսիայի համանախագահին է ներկայացրել ՀՀ- Ադրբեջան բանակցային գործընթացի վերջին զարգացումները
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը
Վարչապետը և Fichtner-ի պատվիրակությունը քննարկել են ՀՀ կառավարության և ընկերության միջև հետագա փոխգործակցության հարցեր
Լքելով Արցախը ռուսները խփեցին վերջին մեխը «Նոյեմբերի 9»-ի դագաղի վրա
20:30
Դուբայի օդանավակայանը աստիճանաբար վերաբացվում է
Վարչապետը և ԵԱՀԿ Մինսկի խմբի Ֆրանսիայի համանախագահն անդրադարձել են տարածաշրջանային նշանակության հարցերի
Բրյուսելյան հանդիպման մասին ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է. ՀՀ ԱԳՆ
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
Գերմանիայում ձերբակալել են 2 տղամարդու, որոնք կասկածվում են ՌԴ-ի օգտին լրտեսություն անելու մեջ
Դավիթ Տոնոյանը կշարունակի մնալ կալանքի տակ․ դատարանը մերժել է պաշտպանների միջնորդությունը
Բացահայտվել է ավելի քան 13 կգ թմրամիջոցի մաքսանենգության դեպք․ հետախուզվողը հայտնաբերվել է
2 տղամարդու կողմից 13-ամյա աղջկա նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ կատարելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
19:10
Fastex-ը, Ucraft-ը և Hoory-ն հովանավորել են DDF2024 համաժողովը և արժանացել հատուկ մրցանակների
Ուղիղ. Զրույց Արման Բաբաջանյանի հետ
Գազայի հատվածում Իսրայելի ռազմական գործողությունների զոհերի թիվը հասել է գրեթե 34 000-ի
18:40
Lufthansa-ն երկարաձգել է դեպի Թեհրան և Բեյրութ թռիչքների դադարեցումը մինչև ապրիլի 30-ը
18:30
Իրանից նավթի արտահանման ծավալը հասել է վեցամյա առավելագույնին. Financial Times
18:20
Իրանի արտգործնախարարը հայտնել է, որ Իսրայելին հարվածելուց առաջ և հետո հաղորդագրություններ են ուղարկվել ԱՄՆ-ին
Իսրայելը հարվածել է Լիբանանում Հզբոլլահի դիրքերին
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում

Չենք կարողանում վարունգ վաճառել, բայց C-400 ենք գնում. Medya Gunlugu, Թուրքիա

Վերջին օրերին Թուրքիա-Ռուսաստան առանցքի շուրջ տեղի են ունենում հետաքրքիր և չափազանց կարևոր իրադարձություններ՝ Մանբիջում Թուրքիայի առաջխաղացմանը խոչընդոտելը, «Դեմոկրատական միություն» կուսակցության (PYD) հետ ռուսների համագործակցության ցուցադրումը և դրա առնչությամբ հաղորդագրությունն այն մասին, որ Ռուսաստանը ռազմաբազա կստեղծի Աֆրինում, Թուրքիայի կողմից ռուսական հացահատիկի գնման դադարեցումը և Մոսկվայի հայտարարությունն այն մասին, որ «լոլիկային արգելքը» կշարունակվի։

Այդուհանդերձ, հուլիսի 15-ին Թուրքիայի հեղաշրջման փորձից և օգոստոսի 9-ին առաջնորդների ձեռքսեղմումից հետո, «ինքնաթիռային ճգնաժամը», որը շարունակվել է 8 ամիս, թվում էր՝ անցյալում է մնացել։

Ավելին, այդ երկու առաջնորդների հանդիպումից ընդամենը մի քանի շաբաթ անց Թուրքիան Ռուսաստանի համաձայնությամբ սկսեց «Եփրատի վահան» գործողությունը, և տպավորություն ստեղծվեց, որ հարաբերություններն արագ վերադառնում են վերականգնման ուղի։ Բացի այդ, օրակարգում առաջին տեղը զբաղեցրին պնդումներն այն մասին, որ Անկարան, որը հուլիսի 15-ին չստացավ Արևմուտքից ակնկալվող աջակցություն, սկսել է թեքվել Մոսկվայի կողմը։

Սակայն այժմ այլ պատկեր է ի հայտ գալիս…՝ Medya Gunlugu-ում գրում է Ջենկ Բաշլամըշը (Ռուսաստանի հարցով փորձագետ, Medya Günlüğü-ի գլխավոր խմբագիր)։

Թուրքիայի և Ռուսաստանի միջև գժտության գլխավոր պատճառը կայանում է նրանում, որ երկու երկրները, որոնք միմյանց հետ կիսում են մեկ տարածաշրջան, միմյանց մեջ մրցակիցներ են տեսնում։

Սակայն Ռուսաստանը, շնորհիվ սիրիական գործողության ընթացքում ձեռք բերած հաջողությունների, ոչ միայն մեծապես առաջ է անցել Թուրքիայի հետ մրցակցությունում, այլև միավորներ հավաքել միջազգային արենայում, և ճեղքվածքը երկու երկրների միջև էականորեն մեծացել է։

Մոսկվային, որն օգտվել է ԱՄՆ-ում իշխանության փոփոխման գործընթացում առաջացած վակուումից, հաջողվել է ստիպել բոլորին շատ խոսել իր մասին։ Ավելին՝ Ռուսաստանը սկսել է դիտարկվել որպես երկիր, որը կարող է ազդել ԱՄՆ-ում նախագահական ընտրությունների ելքի վրա՝ անկախ նրանից՝ ճի՞շտ է դա թե ոչ։

Թուրքիայի համար «ինքնաթիռային ճգնաժամի» գինը դարձավ այն, որ նա զիջեց նախաձեռնությունն իր մրցակցին գրեթե բոլոր ոլորտներում։ Հարաբերությունները, որոնք մինչ ինքնաթիռի հետ կապված միջադեպը համեմատաբար ավելի հավասարակշռված էին, ճգնաժամից հետո փոխել են իրենց բնույթը, և Ռուսաստանը սկսել է էլ ավելի բարձրից նայել Թուրքիային։

Բարդ գործընթացը, որը վերապրում է Թուրքիան արտաքին քաղաքականությունում, Ռուսաստանը ևս փորձում է օգտագործել հօգուտ իրեն։

Նա փորձում է, օրինակ, սեպ խրել Արևմուտքի և Անկարայի միջև, սակայն այդ մարտավարության գլխավոր նպատակը ոչ թե Թուրքիային իր կողմը գրավելն է, այլ Թուրքիային իրեն ենթարկացնելը։

Ռուսները գիտեն, որ Արևմուտքից Թուրքիայի կտրվելը գրեթե անհնարին է, և չեն ցանկանում չափազանց մերձենալ երկրի հետ, որին «յուրային» չեմ համարում։ Դրա փոխարեն նրանք նախընտրում են պահել Թուրքիային վերահսկելի հեռավորության վրա։

Բանն այն է, որ Թուրքիայի և Ռուսաստանի միջև հարաբերություններում «ռազմավարական գործընկերության» մակարդակի մասին խոսելն օբյեկտիվ պատճառներով անհնարին է. դրան խոչընդոտում են երկու երկրների բախվող շահերը։

Այսպիսով՝ Ռուսաստանը, որը սիրիական գործողության շնորհիվ քամին ուղղեց իր առագաստների կողմը, մի կողմից վրեժխնդիր է լինում Թուրքիային «ինքնաթիռային միջադեպի» համար, մյուս կողմից՝ փորձում է թուլացնել իր տարածաշրջանային մրցակցին։

Այդ իսկ պատճառով նա ցույց է տալիս իր կապերը PYD-ի հետ և բացահայտ ասում, որ կշարունակի կիրառել «լոլիկային արգելքը»։

Այդուհանդերձ առաջիկա շրջանում Թուրքիան և Ռուսաստանը, դատելով ամեն ինչից, չեն խզի իրենց «ակամայից ամուսնությունը»։ Եվ կշարունակեն մի կողմից համագործակցել այն ոլորտներում, որտեղ շահերը համընկնում են, մյուս կողմից՝ «կռվել» այն ոլորտներում, որտեղ շահերը բախվում են։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում