«Երբ մարդկանց հանդիպելիս ասում ենք «ելք կա», հրաժեշտ տալիս ասում են՝ դե Աստված տա, որ ելք լինի: Աստված ի՞նչ կապ ունի, այն առումով, որ դա իրենց անելիքն է:
Ընտրություններին դուք աստված եք, Աստծո վրա մի՛ գցեք, դուք վերցրեք քվեաթերթիկը և 2 րոպեում դառնում եք ընտրությունների աստված, դուք այս ընտրություններում կանխորոշելու եք ապագա Հայաստանի 5 տարվա ճակատագիրը»,- այս մասին այսօր Իջևանում ընտրողների հետ հանդիպմանն ասաց «Ելք» դաշինքի պատգամավորության թեկնածու Նիկոլ Փաշինյանը:
Մանրամասները՝ տեսանյութում: