ԱՄՆ-ում 91 տարեկանում կյանքից հեռացել է «սիգարի արքա», լեգենդար ջազմեն Ավո Ուվեզյանը:
Ավո Ուվեզյանը Ֆրենկ Սինատրայի «Strangers in the Night» լեգենդար երգի հեղինակն է։ Նա նաև թանկարժեք լյուքս դասի սիգարների AVO ապրանքանիշի հիմնադիրն է։ Այդ սիգարների մեկ տուփի արժեքը 100-500 դոլար է:
Նա մահացել է իր ծննդյան օրից երեք օր անց: