Այսօր Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում տեղի ունեցավ «Հայաստանի հանրապետական» կուսակցության հերթական քարոզչական հանդիպումը:
Մալաթիայի բնակչուհին, դիմելով Կարեն Կարապետյանին, նշեց՝ Ձեզ աստվածացնելը ճիշտ չեմ համարում, այնհուտև նրան ուղղեց իր հարցերը: Բնակչուհու խոսքով՝ մտավորականությունը, գիտնականները հատնվել են «հնամաշ» վիճակում: Նա վարչապետից հետաքրքվեց՝ ծրագրերում որքանո՞վ են տեղ գտնելու մտավորականության վերաբերյալ հարցերը, մշակույթի ոլորտի փոփոխությունները: Նա անդրադարձավ նաև հեռուստատեսային հաղորդումների որակին և կոչ արեց վարչապետին կարգավորել նաև այս ոլորտը, նաև նշեց, որ պետք է վերագործարկել գործարանները:
Վարչապետը պատասխանեց, որ հին գործարանները ոչ մեկին այլևս պետք չեն, «աշխարհը փոխվել է»։ Կարեն Կարապետյանն առաջարկեց հետևել հեռուստադիտողների շրջանում անցկացված հետազոտություններին․ «Եթե մի քաղաքացին ուզում է հնդկական սերիալ նայի, ուրեմն պետք է նայի, եթե ձեզ դուր չի գալիս, մի նայեք։ Ես չեմ կարող պարտադրել, ասել՝ դա ցույց մի տվեք, որովհետև ինձ դուր չի գալիս»:
Մանրամասները՝ տեսանյութում: