Տոկիոյի ոստիկանությունը փորձում է պարզել քաղաքի զբոսայգիներից մեկում մի քանի տասնյակ ագռավներիի սատկելու պատճառը՝ հայտնում է ria.ru-ն:
Ձյոխոկուտյույու զբոսայգում մարտի 24-ին հայտնաբերվել է 46 սատկած ագռավ: Ոստիկանությունը զբոսայգին փակել է այցելուների համար:
Այգում հերթապահություն իրականացնող ոստիկանը մարտի 25-ին հայտնել է, որ ականտես է եղել, թե ինչպես է ծառից ցած ընկնում սատկած ագռավը: Այնուհետև այգում հայտնաբերվել են ևս 20 սատկած թռչուն:
Թռչնագրիպի հայտնաբերման համար անցկացված հետազոտությունը բացասական պատասխան է տվել: Ակնկալվում է նոր ուսումնասիրություն իրականացնել թունավոր նյութերի առկայությունը ստուգելու նպատակով: