Wednesday, 24 04 2024
Պեսկովը տեղյակ չէ ՌԴ Պն փոխնախարարի պետական դավաճանության մեղադրանքից
ՌԴ ՊՆ փոխնախարարը կասկածվում է պետական դավաճանության մեջ
15:20
ԱՄՆ պետքարտուղարը ժամանել է Շանհայ
Նոյեմբերյանում տեղի ունեցած առերևույթ խուլիգանության դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել, 5 անձ ձերբակալվել է. ՔԿ
Մատվիենկոն Ազգային ժողովին հորդորում է Ալեն Սիմոնյանին «մրցագորրգ հրավիրել». խնդիրը նրա անձի՞, թե՞ իշխող քաղաքական ուժի հետ է
«Արդեն բոլոր կարմիր գծերն անցել է»․ Մատվիենկոն՝ Ալեն Սիմոնյանի մասին
ԱՄՆ դեսպանը հարգանքի տուրք է մատուցել Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում
Հայաստանում Լիտվայի դեսպանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
14:49
Հայոց ցեղասպանության զոհերը երբեք չպետք է մոռացվեն․ Հունաստանի նախագահ
14:48
Հիշում ենք Հայոց ցեղասպանության ժամանակ կորսված կյանքերն ու վերահաստատում երբեք չմոռանալու մեր խոստումը․ Բայդեն
Հայաստանում ՌԴ դեսպանությունն ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ
Գեղարքունիքի մարզում տեղի են ունենում Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների հիշատակին նվիրված միջոցառումներ
Պատմության այս մռայլ էջը հիշեցնում է խտրականության ու բռնության դեմ պայքարի անհրաժեշտության մասին․ Հաջա Լահբիբ
Ես և իմ գործընկերները ԵՄ-ում շարունակելու ենք կանգնել ի պաշտպանություն Հայաստանի ժողովրդի․ ԵԽ պատգամավոր
Ջոն Ինյարիտուն Թուրքիային կոչ է անում ընդունել սեփական պատմությունն ու ճանաչել Հայոց ցեղասպանությունը
14:30
Ինդոնեզիայում պաշտոնապես հաստատել են նախագահական ընտրություններում Պրաբովո Սուբիանտոյի հաղթանակը
14:20
Հյուսիսային Մակեդոնիայում մեկնարկել են նախագահական ընտրությունները
Լիպեցկում հայտնել են արդյունաբերական գոտու տարածքից մարդկանց տարհանման մասին
Գյումրիում վթարից հետո մեքենաներում հրդեհ է բռնկվել
13:50
Նավթի գներն աճել են- 23-04-24
13:40
Բուենոս Այրեսում մոտ 800 000 մարդ է դուրս եկել բողոքի՝ ընդդեմ կրթական բարեփոխման
Քաղաքացին նախկին ճոպանուղու շենքի 2-րդ հարկից ընկել է զրոյական հարկ
13:26
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ուղիղ․ Այսօր Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցն է
Իրանի նախագահը ժամանել է Շրի Լանկա
«Ցեղասպանություն թելադրող գաղափարախոսությունը պետք է դատապարտվի»․ Ալեն Սիմոնյան
13:00
ԱՄՆ սենատը հաստատել է 95 միլիարդ դոլարի արտաքին օգնության փաթեթը՝ ամիսների ձգձգումներից հետո
Հայոց ցեղասպանությունը մարդկության պատմության ամենասարսափելի հանցագործություններից է․ Ֆաբիո Մասսիմո Կաստալդո
Հայաստանում Բելգիայի դեսպանը Ծիծեռնակաբերդում հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
ԵԽ պատգամավորն ամոթալի է համարում մինչ օրս Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ժխտումը

Թողնել «լոլո»-գիան, անցնել սոցիոլոգիայի

Հայաստանում արդեն երկրորդ, այսպես ասած` միջազգային սոցիոլոգիական հարցումն է անցկացվել, որով ներկայացվել են քաղաքական ուժերի վարկանիշային տվյալներ: Խոսքը հայտնի Գելափի մասին է, որն օրերս հայտարարեց իր հարցման տվյալները, ըստ որի առաջատարը ՀՀԿ-ն է, հետո Ծառուկյան դաշինքը, իսկ մյուս ուժերը զգալիորեն զիջում են այդ երկուսին:

Եթե հիշում եք, շաբաթներ առաջ էլ մեկ, երկու հարցախույզի տվյալներ ներկայացվեցին, որում առաջատարը Ծառուկյան դաշինքն էր, իսկ մյուս ուժերը զգալի հետ էին մնում նրանից: Ինչ վերաբերում է տեղի սոցիոլոգիական կազմակերպությունների հարցումներին, ապա դրանք արդեն վաղուց որևէ մեկին չեն հետաքրքրում, և որևէ մեկը դրանց թվերին չի էլ հավատում: Եվ նույնիսկ դժվար է ասել, թե ով է հավատում, այսպես ասած, միջազգային թվերին: Հայաստանում քաղաքական դաշտի պատկեր ստանալը չափազանց բարդ է, որովհետև նման պատկերներ հնարավոր է ստանալ ազատ երկրներում: Իսկ Հայաստանն ազատ երկիր չէ, այստեղ մարդիկ ազատ չեն այս կամ այն հարցին պատասխանելիս, գիտեն, որ պատասխանը հետո կարող է ինչ-որ մեկը ինչ-որ տեղում հիշեցնել իրենց, անգամ եթե տվյալ պահին խիստ գաղտնի է պահվում իր անձը: Անազատ երկրներում սոցիոլոգիա ասվածն օբյեկտիվորեն փուչիկ է, որովհետև այն չի արտացոլում մարդկանց մտքին եղածը, այլ ընդամենը լեզվի ինդիկատոր է: Եվ այդ իմաստով, նույնիսկ պատահական էլ չէ, և նույնիսկ գուցե խեղաթյուրում էլ չէ, որ սոցհարցումներում ՀՀԿ-ն կամ Ծառուկյան դաշինքը են առաջատարը:

Բանն այն է, որ այդ ուժերը վարչահրամայական ռեսուրսի հրամանատարներ են՝ ամեն մեկն իր չափով, ունեն նաև փող, որը այս կամ այն կերպ, այս կամ այն տեսքով բաժանում են հասարակության տարբեր շերտերի: Բացի այդ, աչալուրջ են ուժային կառույցները, որոնք ամեն տեղ աչք ու ականջ ունեն, կամ առնվազն փորձում են հանրության մոտ այնպիսի տպավորություն ստեղծել, որ այդ աչքն ու ականջը անպայմանորեն կա և հետևում է իրենց: Դրանից բացի, հանրապետության գործատուների մի զգալի մասը, գրեթե ճնշող մեծամասնությունը ՀՀԿ-ական ու ԲՀԿ-ական շրջանակներից են, իսկ հարցվողներն էլ բնականաբար քաղաքացիներ են, որոնք աշխատում են այդ գործատուների մոտ, կամ որոնց հարազատներն են գործատուների մոտ աշխատում: Դա օլիգարխիական, քրեաօլիգարխիկ համակարգի արատավոր ցանցն է, որն ստեղծում է արտաքնապես ազատ թվացող, բայց խորքում ինքնավերահսկման կուռ մեխանիզմներ ունեցող մի անազատ համակարգ, երբ նույնիսկ հրամայելու կարիք էլ չկա, քանի որ բոլորը գիտեն իրենց անելիքն ու ասելիքը: Իհարկե, խոսքը բացարձակապես բոլորի մասին չէ, բայց ճնշող մեծամասնության մասին է, այլապես երկրում վաղուց էր այլ որակի իշխանություն հաստատվել:

Եվ ահա այդ անազատ մթնոլորտում, ամենևին զարմանալի չէ, որ մարդկանց մեծ մասը մտովի լիովին հասկանալով, թե ինչ են իրենցից ներկայացում ՀՀԿ-ն ու ԲՀԿ-ն, ինչպես են տիրում իշխանությանը, ինչ միջոցներով և ինչի գնով են այն պահում, ինչպես են հարստանում, այդուհանդերձ հարցումներին ի պատասխան տալիս են այդ քաղաքական ուժերի անունները: Սա պարզ իրողություն է, և, ըստ երևույթին, ժամանակակից սոցիոլոգիան Հայաստանում պետք է ուսումնասիրության ենթարկի հենց այս հանրային երևույթներն ու վեր հանի դրանց պատճառները, փորձի հասարակությանն իսկ մտածել տալ այդ թեմայով, ոչ թե ինչ-որ վարկանիշային, ի սկզբանե սուբյեկտիվ, և թող տարօրինակ չհնչի՝ օբյեկտիվորեն սուբյեկտիվ տվյալներ ներկայացնի հասարակական կարծիքի մասին, իրականում ընդամենը հիմք ստեղծելով իշխանության ընտրակեղծիքների և թվանկարչության համար:

Բանն այն է, որ այդ հարցումներ իրականացնողներն իրենք էլ գուցե համոզված են, որ չեն դավաճանում սոցիոլոգիա մասնագիտությանը, մասնագիտական խղճին ու պատվին դեմ չեն գնում, այլ քրտնաջանորեն փորձում են օգնել ժողովրդավարություն կառուցող հայ ժողովրդին: Իրականում նրանք էլ գուցե պարզապես մոլորության մեջ են և լավ չեն պատկերացնում հայաստանյան իրականությունը, այն ընկալում են, ասենք, սկանդինավյան կամ արևմտաեվրոպական իրականության հետ համահավասար մի հարթություն` այստեղ սոցիոլոգիական հարցում կազմելով այնպես, ինչպես օրինակ` Դանիայում կամ Ֆրանսիայում կկազմեին: Այստեղ է խնդիրը, և սոցիոլոգիական հարցումները նաև այդ լույսի ներքո է պետք դիտարկել: Ընդ որում` նույնը վերաբերում է նաև քաղաքական ուժերին, որոնք, անշուշտ, կփորձեն իրենք իրենց համար ստանալ հասարակական տրամադրությունների և մտայնության պատկերը: Նրանք էլ պետք է հասկանան, որ այդ իրական պատկերը ստանալու գործնական տարբերակները խիստ սահմանափակ են ոչ միայն գիտական, մեթոդաբանական և նյութատեխնիկական իմաստով, այլ պարզապես հասարակական ներկայիս հոգեբանությունից և մտածողությունից ելնելով, որն էլ թելադրված է առկա իրականությամբ:

Ուրեմն` ի՞նչ անել այդ դեպքում: Չանե՞լ սոցհարցումներ ընդհանրապես՝ ո՛չ ներքին կուսակցական, ո՛չ ներքին քաղաքական օգտագործման համար, թե՞ անել նոր տեսակի, նոր ոճի, նոր բովանդակության և նպատակի հարցումներ: Ըստ երևույթին` երկուսը մեկում: Այսինքն` չանել, այսպես ասած, ավանդական հարցումներ, թե որ ուժին եք համակրում, որ ուժին եք քվեարկում և այլն, և փոխարենն անել, այսպես ասած, չկուսակցականացված, չանվանականացված հարցումներ` հասարակական հոգեբանությունը խորությամբ հասկանալու համար: Այսինքն` սոցիոլոգիան, գիտական և մասնագիտական հնարքների բազմազանությունն օգտագործել պարզապես հասարակության հետ անկեղծ զրույցի համար, և ստացված պատասխանները պարզապես բարոյահոգեբանական մշակման ու դիտարկման ենթարկել` հասկանալու համար, թե ինչով է ապրում հայաստանցին այսօր, ինչպես է պատկերացնում իր ներկան ու ապագան, ինչպես է պատկերացնում իր դերն այդ ներկայի ու ապագայի մեջ, քաղաքականության դերն այդ ամենում:

Ընդ որում` սա իսկապես շատ արժեքավոր կլինի Հայաստանի համար ոչ միայն նախընտրական, այլ ընդհանրապես հեռանկարային իրավիճակի համար, որովհետև, ի վերջո, երկրում պետք է լինի գոնե մի խումբ, որը հստակ պատկերացում կարող է ունենալ հանրային տրամադրությունների և մթնոլորտի մասին: Առավել ևս, այդպիսի տեղեկատվության և պատկերի պարտավոր է տիրապետել ընդդիմությունը, որը ցանկանում է փոխել երկրում ձևավորված համակարգն ու մոբիլիզացնել հանրությանն այդ գաղափարի շուրջ: Մոբիլիզացիայի նվազ մակարդակը հուշում է, որ ընդդիմությունը ներկայումս ունի հանրությանը ճանաչելու, հասարակական տրամադրություններին և մտայնություններին խորությամբ տիրապետելու խնդիր: Այդ խնդիրն ունի նաև իշխանությունը, բայց բանն այն է, որ երբ նույն խնդիրը կա ընդդիմության դեպքում, իշխանության ունեցած համարժեք խնդիրը արդեն այդքան էլ բարդ չէ:

Հետևաբար, Հայաստանի ընդդիմադիր որևէ շարժման գլխավոր նպատակներից մեկն էլ, թերևս, պետք է լինի սոցիոլոգիական գործիքի արդյունավետ և անաչառ կիրառումը: Սոցիոլոգիան Հայաստանում ներկայումս հանրայնորեն վարկաբեկված, սակայն քաղաքացիական իմաստով ռազմավարական նշանակություն ունեցող ինստիտուտ է, որից շատ բան է կախված երկրում քաղաքացիական փոփոխություններ արձանագրելու գործընթացի առումով:

 

Լուսանկարը՝ Photolure-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում