Դերասան Իեն Մաքքելենը կխաղա «Մատանիների տիրակալ»-ից Գենդալֆի դերը սեփական թատերական շոուի մեջ, որը կկոչվի «Շեքսպիրը, Թոլքինը և դուք»: Այդ մասին հայտնում է gazeta.ru-ն:
Հուլիսի 3-ից 9 ընկած ժամանակահատվածում լոնդոնյան թատրոններից մեկի բեմում կայանալիք ներկայացումներում Մաքքելենը կկրկնի իր ամենահայտնի դերերը՝ այդ թվում նաև Գենդալֆին և Մաքբեթին:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Մաքքելենը հրաժարվել է 1,5 մլն դոլարի դիմաց հարսանիք վարել Գենդալֆի հանդերձանքով: