Մենք համախմբված կարողացել ենք հաղթանակ տանել: Մեր սերունդը կարողացավ կռել հաղթանակ, և մենք անկախացանք, ոչ թե անկարգացանք, բայց գնում ենք դեպի անկարգություն՝ այսօրվա իշխանությունների պատճառով: Իջևանում ընտրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց «Ելք» դաշինքի պատգամավորության թեկնածու Սասուն Միքայելյանը:
Նա նշեց, որ ժողովուրդն այսօր հնարավորություն ունի քաղաքակիրթ ձևով իշխանափոխություն անելու: Նա կոչ արեց ընտրություներին գիտակցաբար մոտենալ և հորդորեց քվեարկել «Ելք» դաշինքի օգտին՝ ընդգծելով, որ մի ձայնից շատ բան է կախված:
«Ռեյտինգային թեկնածուներով իշխանությունները ինտրիգներ են մտցրել, որ ընդդիմադիր մի ուժ չկարողանա մեծամասնություն կազմել ԱԺ-ում կամ տանի իշխանափոխության,- նշեց Ս. Միքայելյանը:- Ձեզ ճնշողներին ուզում եք ծառայեք, որ ձեզ ավելի ճնշե՞ն: Համախմբվեք, տեր կանգնեք մեր ջրին, մեր հողին»,- նշեց Միքայելյանը:
Մանրամասները՝ տեսանյութում: