Հռոմի պապ Ֆրանցիսկոսը Միլան կատարած իր առաջին հովվապետական այցի ժամանակ այցելել է Սան Վիտորե քաղաքային բանտ: Պատմության մեջ առաջին անգամ կաթոլիկ եկեղեցու առաջնորդը մասնակցել է բանտարկյալների ընդհանուր ընթրիքին: Այդ մասին հայտնում է TASS-ը:
Ասվում է, որ բանտի ավելի քան հարյուր կալանավոր հաց են կիսել Հռոմի պապի հետ: Հարցին, թե ինչ ինքը կնախընտրեր, Ֆրանցիսկոսը պատասխանել է. «Նույնը, ինչ բոլորը»:
Պապը զրուցել է կալանավորների հետ, այցելել է մի քանի բանտախուց և բանտում անց է կացրել կարճաժամկետ, ետճաշյա հանգիստ: