Friday, 29 03 2024
Կա ահաբեկչության վտանգ․ ՌԴ հատուկ ծառայությունները հիբրիդային պատերազմ են մղում Հայաստանի դեմ
Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են. «Հրապարակ»
Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել. «Ժողովուրդ»
Իշխան Սաղաթելյանի հոր նկատմամբ դատախազությունը հարուցել է քրեական հետապնդում. «Հրապարակ»
Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞. «Հրապարակ»
Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում. «Ժողովուրդ»
Նիկոլ Փաշինյանը ոչինչ չի խնայում իր անձնական պաշտպանությունն անխոցելի դարձնելու համար. «Հրապարակ»
Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին. «Ժողովուրդ»
Ովքե՞ր են ընդգրկված լինելու Հայկ Մարությանի նոր կուսակցությունում. «Ժողովուրդ»
Էրդողանի կասկածները եւ խաղաղությունն ու պատերազմը Կովկասում
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը
Հայաստանը «դիվերսիֆիկացնում է» քաղաքականությունը, Ռոսատոմը մոդեռնիզացնում է Մեծամորի ԱԷԿ-ը
Գործակալ հիշեցնող Շահրամանյանը
Բաքվի խոշոր «խաղադրույքը»
Կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը նկատելի է գյուղատնտեսության և տնտեսության մի շարք այլ ճյուղերում. փոխնախարար
Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության գործով նոր կասկածյալ է հայտնվել
Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին

Սխալ ազդակներ հասարակությանը

Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը չի արգելում, որ որևէ մեկ կուսակցություն զբաղեցնի պետական իշխանությունը, խորհրդարանի մեծամասնությունը վերցնի ու նաև կառավարություն ձևավորի: Դա Հայաստանում հակասահմանադրական չէ: Ուրեմն՝ ի՞նչ քաղաքական մենաշնորհի մասին է խոսքը, որ խորհրդարանի ընտրության մնացյալ մասնակիցները բարձրացնում են և ցանկանում վերցնել ՀՀԿ ձեռքից:

Այստեղ, ըստ երևույթին, կա մի մեծ թյուրիմացություն, որը կամ պարզապես իրավիճակի թյուր պատկերացման հետևանք է, կամ էլ պարզապես քաղաքական հետին հաշվարկների: Այլապես, հնարավոր չէ մի որևէ քաղաքական ուժի մեղադրել մի բանում, որը Սահմանադրությամբ արգելված չէ: Ավելին՝ հենց դրա համար էլ գոյություն ունեն Սահմանադրությունն ու օրենքները, որպեսզի եթե մեկ քաղաքական ուժ հաղթի ընտրությանը և ձևավորի խորհրդարան ու կառավարություն, նաև ունենա նախագահի պաշտոն, ոչ թե իր կամքը պարտադրի հասարակությանը, այլ գործի Սահմանադրության և օրենքների կամոք, իսկ շեղվելու դեպքում էլ հասարակությունն ունենա այդ կուսակցությանը պահանջներ ներկայացնելու և պատասխան պահանջելու իրավական հիմքեր: Սա է խնդիրը, և այն պահանջում է հստակեցում, այլապես քաղաքական մենաշնորհի մասին դատողությունները կարող են իրավիճակը շեղել բուն խնդիրներից, Հայաստանի համար կարևոր մարտահրավերներից և պետական գերխնդրից՝ սահմանադրական կարգի հաստատում:

Դա չի նշանակում, որ ՀՀԿ-ին պետք չէ մեղադրել որևէ բանում: ՀՀԿ-ին պետք է մեղադրել, և դրա համար կան բազմաթիվ պատճառներ, հիմքեր, շարժառիթներ, ու քաղաքական մենաշնորհի առկայությունը կամ բացակայությունն այստեղ խնդիր չէ: ՀՀԿ-ն Հայաստանում իշխող ուժ է, որը թույլ է տվել բազմաթիվ հակասահմանադրական իրողություններ՝ իշխանության ձևավորումից մինչև առօրյա կառավարում: ՀՀԿ-ին այնքան բան կա ասելու, որ գուցե երեք ընտրարշավի ժամանակն էլ չբավականացնի: Բայց պետք չէ ասել բաներ, որոնք իրականում կարող են դառնալ երկրում սխալ պատկերացումների, «քաղաքականություն» և «իրավականություն» եզրույթների սխալ ընկալման պատճառ հասարակության շրջանում: Մարդիկ կսկսեն մտածել, որ վատ է, երբ մի քաղաքական ուժ 50+1 տոկոս ձայն է հավաքում, երբ ունի նախագահական իշխանություն, խորհրդարանական իշխանություն և կառավարություն: Իրականում դա վատ չէ: Իրականում այդ ամենը որոշում են քաղաքացիները, և եթե նրանք մի ուժի որոշում են տալ 60 տոկոս կամ 90 տոկոս, ապա այդպես էլ պետք է լինի:

Ամբողջ խնդիրն այն է, որ այդ տոկոսները ձևավորվեն հասարակական քվեի, սահմանադրական կարգի, ընտրական օրենսդրության միջոցով, որպեսզի այդ ուժին ընտրի հասարակությունը, ոչ թե այդ ուժն ինքը վերարտադրվի: Որովհետև, եթե ընտրողը հասարակությունը չէ, ապա բացարձակապես կարևոր չէ, թե քանի ուժից բաղկացած կոալիցիա է կառավարում երկիրը, թե այդ կոալիցիայում որ ուժերը քանի տոկոս ունեն: Հարկավոր է մտածել ճիշտ իրավա-քաղաքական շեշտադրումների մասին և չխոսել մենաշնորհների մասին ընդամենը բառի արտաքին հանրային էֆեկտի վրա խաղալով: Ի վերջո, նախընտրական պայքարը միայն պայքար չէ քաղաքական նպատակների համար: Այդ նպատակների հետապնդումը պետք է իրականացվի նաև Հայաստանի ընտրողի իրավա-քաղաքական գիտակցության հարստացման գործընթացով: Եթե այդ գործընթացը չկա, ապա Հայաստանում ընտրական գործընթացը գրեթե արժեք չունի, քանի որ քաղաքացու իրավա-քաղաքական գիտակցության աճը Հայաստանի համար ռազմավարական նշանակության խնդիր է: Հետևաբար, քաղաքական ուժերը պետք է ճիշտ ազդակներ փոխանցեն հասարակությանը: Քաղաքական մենաշնորհի դեմ պայքարը եթե անգամ խորքում ունի արդարացի մղումներ, այդուհանդերձ սխալ ազդակներ է հաղորդում հասարակությանը՝ չնպաստելով իրավա-քաղաքական ինքնագիտակցության մակարդակի աճին, հետևաբար նաև չնպաստելով հետագա քաղաքական զարգացումների համար հասարակական համարժեք ինքնագիտակցության ձևավորմանը:

Մինչդեռ այդ ինքնագիտակցությունն է, որ կարող է դառնալ Հայաստանում սահմանադրական կարգի հաստատման գլխավոր խթաններից մեկը, քանի որ առանց այդ ինքնագիտակցության, երկրում անգամ, այսպես ասած, քաղաքական մենաշնորհի հաղթահարումը չի կարող արդյունավետ ծառայել պետությանն ու հասարակությանը: Քաղաքացին այդ դեպքում էլ մնալու է լուսանցքում, քանի որ եթե չկա քաղաքացիական, իրավա-քաղաքական բարձր գիտակցություն, հասարակությունը չի կարողանում արդյունավետ պահանջներ ներկայացնել իշխանությանն ու հետևողական հետապնդել դրանք: Միգուցե նաև դա է պատճառը, որ քաղաքական խաղի մասնակիցներից ոմանք խոսում են ոչ թե սահմանադրական կարգի հաստատման, այլ հենց զուտ մենաշնորհի չեզոքացման մասին: Դա վկայում է, որ իրականում հետապնդվողը քաղաքական պահն է, քաղաքական շարժառիթը, և այն ընդհանուր քիչ բան ունի հասարակական շահի հետ: Երևի թե հենց դրա համար էլ սխալ ազդակներ են հաղորդվում հանրությանը, որ դրանց արտաքին էֆեկտի հաշվին հասարակությունը դառնա իրենց քաղաքական նպատակների հետապնդման գործիք, բայց հետո չդառնա գործոն, որը կարող է պահանջներ ներկայացնել իշխանության նոր բաժանմամբ ձևավորված ստատուս քվոյի մասնակիցներին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում