Այսօր տեղի ունեցավ մշակութային ՀԿ-ների ներկայացուցիչների և Հանրապետական կուսակցության նախընտրական ցուցակի 5-րդ հորիզոնականը զբաղեցնող մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի հանդիպումը:
ՀԿ-ների ներկայացուցիչները նախարարին ուղղեցին իրենց ոլորտին առնչվող խնդրահարույց հարցեր, Ա.Ամիրյանն փորձեց պատասխանել նրանց հուզող հարցերին, հանդես եկավ առաջարկներով:
Մշակույթի նախարարի հետ հանդիպումը, սակայն, ՀՀԿ քարոզարշավի վերածվեց: Ա. Ամիրյանը, առիթն օգտագործելով, խոսեց ՀՀԿ նախընտրական ծրագրերից:
Մանրամասները՝ տեսանյութում: