Friday, 29 03 2024
Քարաթափում Լանջազատ գյուղի մոտակայքում
Սյունիքի միջանցքի հարցը չլուծվեց՝ անցան Տավուշ. ռուս-ադրբեջանական նոր խաղեր
Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է
Եվլախը իր ճակատին դաջած անձը գուցե հրահանգ ունի ազգամիջյան բախումներ հրահրելու
Տեղումներ չեն սպասվում
Կա ահաբեկչության վտանգ․ ՌԴ հատուկ ծառայությունները հիբրիդային պատերազմ են մղում Հայաստանի դեմ
Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են. «Հրապարակ»
Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել. «Ժողովուրդ»
Իշխան Սաղաթելյանի հոր նկատմամբ դատախազությունը հարուցել է քրեական հետապնդում. «Հրապարակ»
Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում. «Ժողովուրդ»
Նիկոլ Փաշինյանը ոչինչ չի խնայում իր անձնական պաշտպանությունն անխոցելի դարձնելու համար. «Հրապարակ»
Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին. «Ժողովուրդ»
Ովքե՞ր են ընդգրկված լինելու Հայկ Մարությանի նոր կուսակցությունում. «Ժողովուրդ»
Էրդողանի կասկածները եւ խաղաղությունն ու պատերազմը Կովկասում
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը

Ի՞նչ կարողություն է թաքցնում Միհրան Պողոսյանը

ԴԱՀԿ նախկին պետ կամ հանրությանն առավելապես Քեթրինի Միհրան մականունով հայտնի Միհրան Պողոսյանը համարվում է մեր երկրի ամենահարուստ մարդկանցից մեկը: Նաև հայտնի է, որ նա բարձր պաշտոնների, մեծ հարստության և մեծ հնարավորությունների տեր է դարձել իր քեռու՝ ԱԱԾ պետի նախկին տեղակալ Գրիշա Հարությունյանի հովանավորության արդյունքում: Վերջինս մտերիմ հարաբերություններ ունի Սերժ Սարգսյանի հետ:

Իհարկե, այդ հովանավորությունը կարող էր առ ոչինչ լինել, եթե Մ. Պողոսյանն ինքը շատ ճարպիկ չլիներ և հարստություն դիզելու համար ամենատարբեր, ամենաբարդ և ամենանուրբ մեթոդներին չդիմեր: Մասնագիտությամբ լինելով իրավաբան-տնտեսագետ՝ նա բիզնեսի վարման այնպիսի սխեմաներ է գծում, որ շատ դժվար է լինում հայտնաբերել, թե որ ընկերություններն են պատկանում նրան, որտեղ են դրանք գրանցված և ինչով են դրանք զբաղվում: Եվ այդ ունակությունների շնորհիվ նա օֆշորային գոտիներում շատ բարդ ու խճճված ընկերություններ է բացել ու դրանցով ահռելի գումարներ վաստակել: Այդ մասին հայտնի դարձավ անցած տարվա գարնանը, երբ գաղտնազերծվեցին Պանամայի օֆշորային փաստաթղթերը ու երբ պարզ դարձավ, որ նա ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նույն օֆշորներում միանման գործունեություն են ծավալում: Իսկ ինքը հրաժարական տվեց ոչ թե այն պատճառով, թե բարձրաստիճան պաշտոնյան ինչ գործ ունի բիզնեսի հետ, որ մի հատ էլ դրանք օֆշորային գոտիներում է տեղավորում, այլև ընդամենը այն բացատրությամբ, որ իր անունը շոշափվել է Ալիևի անվան հետ: «Ցավում եմ, որ անունս արծարծվում է միլիարդավոր դոլարներ իրականում սեփականացրած՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ընտանիքի կողքին»,- բավականին նրբորեն ասել էր նա՝ տարածելով իր հրաժարականի տեքստը:

Եվ նա բիզնեսի իր բարդ մեթոդների շնորհիվ տարիներ առաջ էլ Հայաստանը դարձրել էր բանան արտահանող երկիր ու այդպես շարունակ: Բայց Մ.Պողոսյանն իրեն վերագրվող ոչ բոլոր բիզնեսները կամ հարստությունն է գրանցում իր անունով, ընդամենը դրանց չնչին մասն է հայտարարագրում: 2016թ. երբ նա հրաժարական էր տվել, այդ պահի դրությամբ հայտարարագրել է 1 հատ անհատական բնակելի տուն` հողամասի վրա կառուցված՝ իր տնտեսական շինություններով, 6 հատ հասարակական նշանակության շինություն, 1 հատ արտադրական նշանակության շինություն, 1 հատ ավտոտնակ, 26 միլիոն դրամ, 191 հազար դոլար, 12 հազար եվրո: Իհարկե, սա էլ բավականին պատկառելի կարողություն է աշխատավարձով ապրող պետական պաշտոնյայի համար, բայց շատ չնչին է իրեն վերագրվող կարողություններից:

Մ. Պողոսյանը նաև մեծ գումարների փոխառություններ է տալիս։ Իսկ 2013-2014 թթ. նա գումարի բռնագանձման պահանջով 4 հայցադիմում է ներկայացրել դատարաններ և պարտքը վերադարձրել դատական կարգով։ 2013 թ. ապրիլին 53 մլն դրամ գումարի բռնագանձման պահանջով հայցադիմում է ներկայացրել ընդդեմ «Սթար Դիվայդ» ՓԲԸ-ի։ Գործը դատաքննության նախապատրաստելու փուլում Մ. Պողոսյանը հրաժարվել է հայցապահանջից՝ պատճառաբանելով, թե «պատասխանող ընկերությունը հայցադիմումով պահանջվող գումարը կանխիկ եղանակով ամբողջությամբ վերադարձրել է»: Նույն օրը մեկ այլ հայցադիմում է ներկայացրել՝ 4․7 մլն դրամի պահանջ ներկայացնելով «Բյուրակն» ՍՊԸ-ի դեմ։ Այս գործը ևս կարճվել է, քանի հայցից՝ տեղեկացնելով, որ ընկերությունը պարտավորությունը կատարել է։ Մ. Պողոսյանը 2013 թ. նոյեմբերին քաղաքացի Գևորգ Աֆանդյանի դեմ է հայցադիմում ներկայացրել դատարան՝ պահանջելով 5 մլն 147 հազար դոլար:

Եվ հետաքրքիր է, որ Մ. Պողոսյանը իր հայտարարագրերում Պանամայի օֆշորային գոտիներում նշված ընկերությունների մասին որևէ նշում չի արել: Իսկ համաձայն գաղտնազերծված փաստաթղթերի՝ նա բաժնետեր է Պանամայում գրանցված երեք՝ «Սիգթեմ ռեալ իսթեյթ ինքորփորեյթիդ» (Sigtem Real Estates Incorporated), «Հոփքինթեն թրեյդինգ ինքորփորեյթինդ» (Hopkinten Trading Incorporated), «Բանջիո ինվեստ» ԲԸ (BANGIO INVEST S.A.) ընկերությունների: Մամուլի հրապարակումների համաձայն՝ «Սիգթեմ ռեալ իսթեյթ ինքորփորեյթիդ» և «Հոփքինթեն թրեյդինգ ինքորփորեյթինդ» ըկերությունները հավասարապես կիսում են Հայաստանում գրանցված «Բեսթ ռեալթի» ՍՊԸ-ի բաժնեմասը: Իսկ այս ընկերությունն իրականացրել է Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի գնահատումը ԴԱՀԿ-ի վարույթի շրջանակներում՝ այն գնահատելով ընդամենը 25․8 մլրդ դրամ՝ հաշվի չառնելով, որ դա պետական հուշարձան է:

Իսկ «Քեթրին գրուպ» ՍՊԸ-ն բանանի, ցիտրուսային և տրոպիկական մրգերի ներմուծումից զատ զբաղվում է նաև ագրոբիզնեսով՝ ներմուծում է պա­րար­տա­նյու­թեր և թու­նա­քի­մի­կատ­ներ, բուծում և բազմացնում է խոզեր, կովեր, ոչխարներ և հնդկահավեր: Նույն հրապարակումների համաձայն՝ «Քեթրին գրուպը» առանց մրցույթների ձեռք է բերում պետական կառույցների հետ պետգնումների պայմանագրեր: Ավելին, Մ. Պողոսյանն անգամ իր ընկերության և ԴԱՀԿ-ի միջև գործարքներ արել՝ 2015թ. պետգնումների պայմանագրով 3 մլն դրամ արժեքով ավտոմեքենաների վերանորոգման ծառայությունների պայմանագիր է կնքել «Քեթրին գրուպի» հետ: Մ. Պողոսյանին է վերագրվում նաև Ծաղկաձորի «Կեչառիս» հյուրանոցային համալիրը: Բնականաբար, նա, այն իր ազգականներից մեկի՝ Էդուարդ Հարությունյանի անունով է գրանցել, ով վերը նշված «Բեսթ Ռեալթի» ՍՊԸ-ի տնօրենն է:

Եվ ահա այս մարդն այսօր առաջադրվել է որպես պատգամավորի թեկնածու: Այդպիսով նա ցանկանում է մաքրվել պանամական օֆշորի սև բծերից, և իշխանությունները տվել են նրան այդ հնարավորությունը: Արդեն իսկ հրապարակումներ կան, որ նա դրան հասնելու համար գումար չի խնայում, և կծախսի հավանաբար Հայաստանի ընտրությունների պատմության մեջ երբևէ չծախսված մեծ գումարներ: Մ․ Պողոսյանը դրան հասնելու համար կանգ չի առնում որևէ սրբության առաջ՝ անգամ զոհված ազատամարտիկների մայրերին է ծառայեցնում իր քարոզչության համար, այն դեպքում, երբ այդ տղաներն արդեն զոհվել են, որ Քեթրինի Միհրանը օֆշորներում հանգիստ բիզնես անի:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում