Ոչ մեծ դադարից հետո Շակիրան վերադարձել է Deja Vu երգի տեսահոլովակով, որը ձայնագրվել է ամերիկացի երաժիշտ Փրինս Ռոյսի հետ համագործակցությամբ։
Նոր տեսահոլովակում, որը համացանցում է հայտնվել երեկ, 40-ամյա Շակիրան անում է այն, ինչ իր մոտ ստացվում է ամենալավը՝ պարում է փափուկ և զգայուն շարժումներով։ Շակիրայի նոր երգը, ի տարբերություն նրա ստեղծագործությունների մեծ մասի, ստացվել է ամենևին ոչ ռիթմիկ և պարային, այլ հակառակը՝ լիրիկական։
27-ամյա Ռոյսը, ով Շակիրայի հետ աշխատել է առաջին անգամ, աստղի հետ համագործակցությունից հիացած է մնացել։