Եվրամիությունը կլինի միասնական, կամ այն ընդհանրապես չի լինի։ Այս մասին հայտարարել է Եվրախորհրդի ղեկավար Դոնալդ Տուսկը՝ ելույթ ունենալով Հռոմում ԵՄ 60-ամյակի առիթով կառույցի գագաթնաժողովի բացմանը։ Այս մասին փոխանցում է TASS գործակալությունը։
«Եվրոպան միասնական կլինի, կամ այն ընդհանրապես չի լինի։ Միայն միասնական, միայն անկախ Եվրոպան կարող է լինել ժողովրդավարության երաշխիք»,-ասել է նա։