Ընտրական տեղամասերում ընտրախախտումներ անելը գրեթե բացառված է: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը:
1500 տեղամասերում տեսախցիկներ են տեղադրվել: Անդրադառնալով հարցին, թե ինչ ռիսկեր է պարունակում որոշ ընտրատեղամասերում տեսախցիկների բացակայությունը, Դավիթ Հարությունյանը նշեց, որ իր համոզմամբ՝ ընդհանրապես տեսախցիկների անհրաժեշտություն չկար:
«Սարքավորումները բավականին լավ են աշխատում, տեսախցիկների կարիք չկար, ինքին ցուցակի ճիշտ կազմումը, ինչը հանրային վերահսկողության ներքո է, խախտումները կանխելու է 99,9 տոկոսով:
Բանն այն է, որ ընտրական գործընթացի նկատմամբ անվստահություն կա, և մենք լրացուցիչ ջանքեր պետք է գործադրենք՝ ապացուցելու, որ որևէ խնդիր չկա»: