ՀՀ նախկին վարչապետ, պետական, քաղաքական գործիչ Անդրանիկ Մարգարյանի մահվան տարելիցի կապակցությամբ վարչապետ Կարեն Կարապետյանն այցելել է Կոմիտասի անվան պանթեոն` հարգանքի տուրք մատուցել Անդրանիկ Մարգարյանի հիշատակին:
Ինչպես տեղեկացնում է կառավարության մամուլի ծառայությունը, Հայ Առաքելական եկեղեցու սպասավորների կողմից մատուցվել է հոգեհանգստյան կարգ: