Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն Անթալիայում ընդունել է Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Բորիս Ջոնսոնին: Այս մասին հայտնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:
Լրագրողների համար դռնփակ հանդիպումը շարունակվել է ավելի քան մեկ ժամ:
Մեծ Բրիտանիայի արտգործնախարարը ժամանել է Թուրքիա` մասնակցելու թուրք-բրիտանական ֆորումի աշխատանքներին: