Սեպտեմբերի 3-ին, ժամը 02.19-ին տեղեկատվություն է ստացվել, որ Աշտարակ-Ապարան ավտոճանապարհի 8-րդ կմ-ում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնություն:
ԱԻՆ լրատվական ծառայությունից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում «ԴԱՎ» մակնիշի KZ910VT02 պետհամարանիշի բեռնատար ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել, ինչի հետևանքով վարորդ` 1962թ. ծնված Ղազախստանի Հանրապետության քաղաքացի
Տուրսինբայ Կուլբաևի Նակիբեկովը տեղում զոհվել է:
Փրկարարները դին դուրս են բերել ավտոմեքենայից: