ԱՄՆ առողջապահական բարեփոխման մասին օրինագծի շուրջ քվեարկությունը վերջին պահին չեղարկվել է։ Այն կոչված էր փոխարինելու Obamacare բժշկական ապահովագրության ծրագրին։ Նախագահ Դոնալդ Թրամփը հետ է կանչել օրինագիծն այն բանից հետո, երբ այն չի ստացել հանրապետականների կողմից անհրաժեշտ աջակցությունը։ Այս մասին հայտնում է BBC-ն։
Թրամփը լրագրողներին հայտնել է, որ նոր օրինագծի նախապատրաստումը երկար ժամանակ չի խլի։
«Կարող եմ ասել, որ դրանից կստացվի էլ ավելի լավ օրենք»,-ասել է նա՝ հույս հայտնելով, որ նոր օրինագծին կաջակցեն ոչ միայն հանրապետականները, այլև դեմոկրատները։