Գազայի հատվածում սպանվել է իսլամիստական ՀԱՄԱՍ շարժման պարագլուխներից մեկը։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը։
Անհայտ անձիք մի քանի կրակոց են արձակել Մազեն Ֆուկահա անունով գրոհայինի ուղղությամբ։ Գործակալության տվյալներով՝ նա իսրայելցիների կողմից ազատ էր արձակվել բանտից 2011 թվականին և ուղարկվել Գազայի հատված։
«ՀԱՄԱՍ-ն ու նրա ռազմական թևը Իսրայելին և նրա դաշակիցներին մեղավոր են համարում այդ նողկալի հանցագործությունում։ Իսրայելը գիտի, որ մարտիկների արյունը չի թափվում հենց այնպես, և ՀԱՄԱՍ-ը գիտի՝ ինչպես պատասխանել»,-մեջբերում է գործակալությունը շարժման հայտարարությունը։
Իսրայելի ԶՈւ ներկայացուցիչը հրաժարվել է մեկնաբանել տեղի ունեցածը։