Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ երկրում սադրանք նախապատրաստող զինյալների ֆինանսավորումը իրականացվել է ԱՄՆ-ի և Գերմանիայի կողմից: Այդ մասին գրում է reporter-ua.com-ը:
«Ահա նրանք վիրավորվում են. լսել են իմ հայտարարությունը Ուկրաինայի, Լիտվայի և Լեհաստանի մասին: Իսկ եթե դա այդպե՞ս է: Ամերիկյան և գերմանական ֆոնդերը գումար են հատկացրել լեհերի և լիտվացիների միջոցով: Այնտեղ շատ փողեր են մնացել, բայց մերոնք էլ վատ չեն ապրել և ապրում, բոլորը առանձնատներ ունեն, Mercedes մակնիշի մեքենաներ»,- ընդգծել է Լուկաշենկոն հավելելով, որ իշխանական գերատեսչությունները չպետք է վախենան կտրուկ գործողությունների դիմել: