Մայամիում մետրանոց իգուանան ընդհատել է գերմանացի Թոմի Հասի և չեխ Իրժի Վեսյոլիի միջև թենիսի հանդիպումը, հայտնում է UNIAN-ը:
Հանդիպումը եղել է ամենաթեժ կետում, երբ հայտնվել է կենդանին: Նա վազել է դաշտ և բարձրացել էլեկտրոնային ցուցատախտակի վրա: Սկզբում նրան փորձել են բռնել պոչից: Սակայն սողունը հանդիսատեսի բարձր բացականչությունների և ծիծաղի ուղեկցությամբ կրկին նստել է ցուցատախտակի վրա:
Ավելի ուշ որոշել են հանդիպումը շարունակել, և համառ սողունին այլևս չեն անհանգստացրել ու թողել են հանդիպումը դիտել մինչև վերջ: