Thursday, 18 04 2024
Ուղիղ. Զրույց Արման Բաբաջանյանի հետ
Գազայի հատվածում Իսրայելի ռազմական գործողությունների զոհերի թիվը հասել է գրեթե 34 000-ի
18:40
Lufthansa-ն երկարաձգել է դեպի Թեհրան և Բեյրութ թռիչքների դադարեցումը մինչև ապրիլի 30-ը
18:30
Իրանից նավթի արտահանման ծավալը հասել է վեցամյա առավելագույնին. Financial Times
18:20
Իրանի արտգործնախարարը հայտնել է, որ Իսրայելին հարվածելուց առաջ և հետո հաղորդագրություններ են ուղարկվել ԱՄՆ-ին
Իսրայելը հարվածել է Լիբանանում Հզբոլլահի դիրքերին
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Կենտրոնում հացենին ընկել է ավտոմեքենայի վրա
Ռուսաստանը բացում ու ձեռնո՞ց է նետում
17:50
Իրանը սպառնացել է պատասխան հարված հասցնել Իսրայելի միջուկային օբյեկտներին
17:40
ԱՄՆ-ն համաձայնել է Իրանի դեմ հակաքայլի դիմաց Իսրայելի գործողություններին Ռաֆահում
17:30
Զելենսկին հայտարարել է, որ ճակատում Ռուսաստանը աստիճանական առաջխաղացում ունի
Հայաստանի «բրենդը»
17:20
Ֆրենկ Փելոնն ԱՄՆ-ին կոչ է արել ռազմական օգնություն ցուցաբերել Հայաստանին
ԱՄՆ-ն, ենթադրաբար, հավանություն է տվել Ռաֆահում Իսրայելի գործողությանը՝ Իրանին հակահարված չհասցնելու պայմանով. ԶԼՄ-ներ
17:19
Ցավում եմ, որ ԱՄՆ-ն ավելի մեծ վճռականություն չցուցաբերեց ԼՂ-ում Ադրբեջանի իրականացրած էթնիկ զտումների դեմ․ սենատոր Մենենդես
«Խաղաղության խաչմերուկը» կարող է ներդաշնակորեն համադրվել բոլոր ենթակառուցվածքային ծրագրերին. Հայկ Կոնջորյան
17:10
Բրիտանացի խորհրդարանականները պահանջել են ԻՀՊԿ-ն ահաբեկչական կազմակերպություն ճանաչել
Վրաստանում ՀՀ դեսպանությունը՝ առողջության պարտադիր ապահովագրության պահանջի ներդրման մասին
Նոր նշանակում Քննչական կոմիտեում
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
16:50
Ինդոնեզիայում հրաբխի ժայթքման պատճառով կատարվել են տարհանումներ, փակվել է օդանավակայանը
16:40
Գերմանիայի փոխկանցլեր Հաբեկը չհայտարարված այցով ժամանել է Կիև
Ռուսաստանը վերաֆորմատավորու՞մ է Ադրբեջանում ներկայությունը
16:24
ԵՄ երկրները համաձայնեցրել են Իրանի դեմ նոր պատժամիջոցները
Ռուսաստանը սահմաններ չունի. Պուտինը ինքն է բացել «Պանդորայի արկղը»
Ռուսաստանում ջրածածկ եղած բնակելի շենքերի թիվը հասել է գրեթե 18 000-ի
Ալիևը և այլ պաշտոնյաներ կկանգնեն ՄՔ դատարանի առաջ․ այսօր մուտք է արվել առաջին գանգատը
Անչափահասի նկատմամբ սեռական բռնություն գործադրելու դեպքով երկու անձ է կալանավորվել
15:43
Բաքվի դեմ պատժամիջոցների կոչ եմ անում. միակ հայկական և ասորական արմատներով անդամ՝ ոչինչ չեմ մոռացել

Վարչապետը խախտեց և սխալվեց Սփյուռքի հարցում. Արսինե Խանջյան

Նոր կառավարությունը աննընդհատ շեշտում է Սփյուռքի անհրաժեշտության և դերակատարության մասին, սփյուռքահայությանը հրավիրում են, կանչում են՝ մասնակից դառնալու սոցիալական, տնտեսական, մշակութային զարգացմանը: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում անդրադառնալով այս դիտարկմանը և հարցին՝ սփյուռքահայերը ականջալուր կլինե՞ն, կընդունե՞ն իշխանության առաջարկները, կանադահայ դերասանուհի Արսինե Խանջյանը նշեց. «Բայց այդ կոչի բուն իմաստը նախ պետք է տեսնենք:

Այդ կոչը նախ՝ շատ նեղ ծիրերի մեջ է, որ տեղի ունեցավ՝ վերջին 25 տարիների ընթացքում: Այդ կոչը մեզ իրավունք է տալիս միայն որոշ ձեռնարկումների մասնակցելու, և այդ կոչը միայն որոշ կազմակերպությունների, Սփյուռքի որոշ կուսակցությունների կամ բարեգործական հաստատությունների կողմից կարող է ընդունվել կամ եկեղեցու կողմից: Սփյուռքի հաստատությունները և Հայաստանի իշխանությունները  միշտ էլ բավարար հարաբերություններ են ունեցել և կարողացել են օժանդակել Հայաստանին, մասնակից են եղել:

Բայց այսօրվա կառավարության կոչը, կարծում եմ, որ տարբեր տեսանկյուններով տեղի ունեցավ և տեղի ունեցավ հուլիսյան հարցերից հետո:

Սփյուռքը միայն հաստատությունների միջոցով չէ, որ կարող է մասնակից լինել հայաստանյան կյանքին, այլ նաև քաղաքացիական մշակույթի՝ անհատների: Եվ մենք հանդես եկանք նախաձեռնությամբ՝ 5000 հոգի ստորագրեցին «Արդարություն Հայաստանում» նախաձեռնության տակ, որում շատ կետերի էինք անդրադարձել՝ մարդու իրավունքներ, քաղաքացիական իրավունք, արտագաղթ, ոստիկանների վայրենի կեցվածք ժողովրդի նկատմամբ և այլն: Այդ ժամանակ մենք բացարձակապես չէինք խոսել տնտեսական հարցի շուրջ, թեև հսկայական աղքատության կա Հայաստանում:

Նոր վարչապետը չփափագեց անգամ ակնարկել այն ամենի մասին, որ մենք պահանջում էինք, այլ որոշեց, որ տնտեսական միջոցառումներին կարող է Սփյուռքը մասնակից լինել, ևս մեկ անգամ խախտեց և սխալվեց այդ հարաբերության հարցում, որ պետք է հաստատվի Սփյուռքի հետ:

Մենք այսօր ունենք շատ առաջադեմ անհատներ, որ իսկապես հետաքրքրված են Հայաստանով, բայց հետաքրքրված չեն այստեղի իշխանության և Սփյուռքի հաստատությունների միջև եղած հարաբերություններով: Նրանք ուզում են, օրինակ, գալ իբրև դիտորդ, որ ծանոթանալ Հայաստանի քաղաքացիների հետ, այդպիսի անհատներ շատ կան, որ կարող են տարբեր գործունեություն ծավալել Հայաստանում՝ իրենց փորձառությամբ ու իրենց պրոֆեսիոնալ կարողություններով, առանց պարտադրված զգալու, որ ծառայեն Սփյուռքի որևէ կուսակցության կամ եկեղեցու»:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում