Եվրահանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերը զգուշացրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին այն մասին, որ Եվրամիության անկման դեպքում բալկանյան շրջանում կարող է պատերազմ սկսվել: Այդ մասին նա հայտնել է Financial Times-ին տված հարցազրույցում:
Յունկերի խոսքերով` Թրամփի աջակցությունը Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալուն առաջացնում է «զարմանք» և «անհանգստություն»: «ԱՄՆ նախագահի պաշտոնը զբաղեցրած գործարարը բավականին լավ ծանոթ չէ Եվրոպայի բարդ պատմությանը»,- համարում է Յունկերը:
Նա նաև հայտնել է, որ նախազգուշացրել է ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսին ԵՄ անկման հնարավոր հետևանքների մասին նրա Բրյուսել այցի ընթացքում: «Պետք չէ ուրիշ երկրների հրավիրել դուրս գալու, քանի որ եթե Եվրամիությունը փլուզվի, Բալկանների արևմտյան մասում կսկսվի նոր պատերազմ»,- Փենսին ուղղված Յունկերի խոսքերն է մեջբերում Financial Times-ը:
Նրա կարծիքով՝ կարևոր է շրջանի երկրներին ցուցադրել նրանց ԵՄ անդամակցության հեռանկարը, հակառակ դեպքում՝ բալկանյան երկրներ Բոսնիայի և Հերցեգովինայի, ինչպես նաև Սերբիայի, Մակեդոնիայի և Ալբանիայի միջև կարող է սկսվել պատերազմ: