Թուրքիայի հետ Բուլղարիայի սահմանի «Կապիտան-Անդրեևո» հսկիչ անցակետում ժանդարմների և ցուցարարների միջև ուրբաթ օրը տեղի են ունեցել բախումներ, հայտնում է News.bg պորտալը:
Նշվում է, որ անցակետը մնում է փակ արդեն ավելի քան 5 ժամ: «Միավորված հայրենասերներ» կոալիցիայի կողմնակիցները այս շաբաթվա ընթացքում հերթական անգամ փակել են բուլղարա-թուրքական սահմանը, որպեսզի թույլ չտան առաջիկա խորհրդարանական ընտրություններում իրենց հայրենակիցների մասնակցությունը, որոնք մշտական ապրում են Թուրքիայում, սակայն որոշել են քվեարկել հայրենիքում:
120 ոստիկան և ժանդարմ փորձում են կարգի հրավիրել մարդկանց, որոնք սահմանին արգելափակում են տեղաշարժը երկու ուղղություններով: Այդ իրավիճակի կապակցությամբ, երկրի վարչապետ Օգնյան Գերջիկովը, ուրբաթ օրը հրավիրել է հատուկ ծառայությունների ներկայացուցիչների արտահերթ ժողով, որտեղ որոշվել է, որ հատուկ ծառայությունների ներկայացուցիչները իրավունք ունեն կիրառել անհրաժեշտ միջոցներ, որպեսզի կարգավորեն իրավիճակը և բացեն սահմանի անցակետը: