Ադրբեջանը նավթային կապիտալ ունի, իսկ Հայաստանն ունի մարդկային կապիտալ։ Այս մասին մարտի 24-ին Դավիթաշեն թաղամասում ընտրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը:
«Ես երկար ժամանակ աշխատել եմ մի ոլորտում, որը մոտ է նավթայինին, և գիտեմ, որ հարցումներ կան, թե որոնք են երջանիկ երկրները, և այդ երկրների ցանկում ոչ մի անգամ չեն հայտնվում նավթի, գազի կամ այլ բնական պաշար ունեցող երկրներ, այլ մտել են այն երկրները, որտեղ աշխատող, ստեղծարար մարդը իր ունակությունները դրսևորելու համար ունի մաքսիմալ բավարար պայմաններ:
Մեր հիմնական ռեսուրսը մարդկային կապիտալն է: Աշխարհը փոխող 10 մարդուց ինը սփյուռքահայ են, մեկը հայաստանցի հայ: Այդպիսի ներուժ ունեցող ազգ ենք: Բայց որ տեսնում եմ եմ մեր ժողովրդին՝ կուչ եկած… Մի օր պետք է զարթնենք, մեջներս կամք գտնենք, ասենք՝ սենց չի կարելի»,- նշել է վարչապետը: