Thursday, 25 04 2024
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 20 սյուն
Հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա պետությունից հափշտակվել է մոտ 263,5 մլն հազ. դրամ. գործն ուղարկել է դատարան
Սիրիայի խորհրդարանի փոխնախագահն աջակցություն է հայտնել ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանագծման գործընթացին
Եվրոպոլը Վրաստանի 9 քաղաքացու է ձերբակալել Եվրոպայի գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության գործով
Զրույց Արման Բաբաջանյանի հետ
19:00
Բուլղարիայի խորհրդարանը պաշտոնանկ է արել խոսնակին
18:50
Եվրոպան պետք է ավելացնի պաշտպանությունը և ցույց տա, որ ԱՄՆ-ի վասալը չէ. Մակրոն
18:40
Վենետիկը մեկօրյա այցելուներից մուտքավճար կգանձի
Ռուսաստանում «դեղին տեղումներ» են հայտնվել աֆրիկյան ավազամրրիկի պատճառով

«Ազատություն» ռադիոկայանը հրապարակել է հանրությունից թաքցվող ալիևյան սեփական ընկերությունների ցանկը

Եվրոպայի խորհրդի՝ կոռուպցիայի դեմ երկրների խորհուրդը (GRECO) արդեն մի քանի տարի է՝ Ադրբեջանին առաջարկում է բացահայտել երկրի պաշտոնատար անձանց եկամուտների և ունեցվածքի մասին հայտարարագրերը, սակայն առաջարկը չի կատարվում՝ հայտնում է ադրբեջանական  azadliq.info  լրատվական գործակալությունը:

Այն հանգամանքը, որ Ադրբեջանը չի հրապարակում այդ հայտարարագրերը, ինչպես նաև կամք չի դրսևորում արդյունավետ համակարգ ստեղծելու ուղղությամբ, կասկածի առիթ է տալիս:

GRECO-ի կողմից  2017-ի մարտի 17-ին հրապարակված վերջին գնահատման հաշվետվության մեջ նշվում է, որ Ադրբեջանում պաշտոնյաներին և պատգամավորներին պատկանող բազմաթիվ ընկերություններ ոչ միայն չեն հայտարարագրվում, այլ նաև լրջորեն թաքցվում են:

«Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական մասնաճյուղի կատարած հետազոտություններից պարզ է դառնում, որ մեծ հոգատարությամբ թաքցված ընկերությունները երկրի նախագահի ընտանիքին և բարձրաստիճան պաշտոնյաներին պատկանող ընկերություններն են:

Այդ ընկերությունների մեջ ամենամեծ թիվը կազմում են  ալիևյան ընտանիքին և Ադրբեջանի արտակարգ իրավիճակների նախարարին պատկանող ընկերությունները:

Ադրբեջանում կան ընկերություններ, որոնք փաստացի կան գործում են, սակայն հարկային ծառայության բազայում դրանց մասին տեղեկություն առհասարակ չկա, դրանց մեծ մասի բաժնետերեր են Իլհամ Ալիևի աղջիկները` Լեյլա և Արզու Ալիևաները:

Ալիևյան ընտանիքին, բացի վերոնշյալ ընկերություններից, պատկանում են նաև մեծ թվով այլ բիզնեսներ և անշարժ գույք:

Paşa Holdinq-ի և նրա կազմի մեջ մտնող ընկերությունների վերաբերյալ տեղեկությունները գաղտնի են նաև Ադրբեջանի հարկերի նախարարության բազայում և նախարարությունը ընկերությունների վերաբերյալ լրագրողական հարցումները թողել է անպատասխան:

Այդուհանդերձ  լրագրողական հետազոտությունները ցույց են տալիս, որ Ադրբեջանի ղեկավարությունը, ժողովրդի կողմից իրենց տրված իշխանությունը չարաշահելով, ժողովրդի միջոցները մսխում է իրենց շահերի համար, օրենքները խախտելով թաքցնում է անօրինական ճանապարհով ձեռք բերված հարստությունները, այդպիսով ցանկանալով խուսափել հասարակության ընդվզումից և խայտառակությունից:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում