«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ն հեռախոսազանգերով բացահայտել է (և խոսակցությունը ձայնագրել), որ Հայաստանի 114 դպրոցների և մանկապարտեզների տնօրեններ ընդունել են, որ մարդկանց ցուցակագրում են ընտրությունների համար:
Թեմայի շուրջ լրագրողների հետ զրույցում Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը նշեց. «Շտաբը հայտարարություն է տարածել, այս պահին ավելացնելու շատ բան չունեմ, ես ձայնագրությունների մի մասն եմ լսել, այս պահին թույլ տվեք գնահատական չհնչեցնել երբ ամբողջությամբ կծանոթանամ ձայնագրություններին, դրանից անմիջապես հետո հայտարարություն կլինի»: