Մեր անվտանգության սահմանն անցնում է Արցախի պետական սահմանով, որպես ՀՀ վարճչապետ, որո՞նք են լինելու այն ուղղությունները, այն վիժնը, որ դուք տեսնում եք, որ կամբողջացնի անվտանգությունը, ինչն էլ կնպաստի առաջընթացին:
«Վիժն բառը ուշ-ուշ եմ օգտագործում, բայց լավ բառ ա»,- արձագանքեց վարչապետ Կարեն Կարապետյանը: – Բոլոր հարցերին համ ձեռքդ պիտի հասնի, համ էլ ժամանակդ հերիքի:
«Դա մեր արժանապատվության, մեր ինքասիրության, մեր կանանց, աղջկերքի, հարսների ինքնասիրության խնդիր է. ի՞նչ պետք է անել, որպեսզի մենք անվտանգ լինենք, մենք պետք է միշտ պատրաստ լինենք հնարավոր իրադարձությունների զարգացմանը, որպեսզի խաղաղություն լինի, մենք, մեր բանակը պետք է ուժեղ լինենք, և որպեսզի ուժեղ լինենք, պետք է տնտեսապես հարուստ լինենք»,- նշեց վարչապետը:
Մանրամասները՝ տեսանյութում: