Tuesday, 16 04 2024
01:00
«Բոլոր կենդանիներն անկել են». հրդեհի հետևանքները Եվպատորիայի կենդանաբանական այգում
Տուժող է ճանաչվել ՔՊ 5 անդամ
Իսրայելին հարվածելուց հետո Իրանն ավելի բաց է խոսում արտաքին դերակատարների դեմ
00:45
Փարիզը խորհրդակցությունների համար հետ է կանչում Ադրբեջանում իր դեսպանին
Կեղծված փողով գնել է երկու բանկա մուրաբա և մեկ լիտր գինի
Ադրբեջանը վերադառնո՞ւմ է ԵԽԽՎ
Երեխան անզգուշաբար վայր է ընկել 2-րդ հարկի հարևանի տան «կազիրյոկի» վրա, ապա գետնին
Մոսկվայից Վրաստանին «ստալինիզմ» են մաղթում. «ռուսական օրենքի» շահառումները
Մեր քայլերը պետք է պարզ լինեն Իրանին. անորոշությունը նվեր է «զախարովաներին»
Խուզարկություն՝ Առողջապահության նախարարությունում և Ուիգմոր կլինիկայում․ տնօրենը բերման է ենթարկվել
Մեկնարկել է ռուսական խաղաղապահ կոնտինգենտի դուրսբերման գործընթացը
00:15
«Իսրայելի և Իրանի հակամարտությունը Մերձավոր Արևելքը հասցրել է «անդունդի եզրին»». Բորել
00:00
Սերբիայի նախագահն Ալիևից օգնություն է խնդրել
Բագրատունյաց փողոցում 22 ավտոտնակ կքանդվի, տարածքը կբարեկարգվի
Սևանա լիճ թափվող գետերում դիտվել է ջրի ելքերի որոշակի ավելացում
Նման քաղաքական որոշում չկա, դա իմ անձնական կարծիքն է. Անդրանիկ Քոչարյանը` Ցեղասպանության զոհերի ցուցակներ կազմելու մասին
Էրդողանը նշել է Իսրայելի և Իրանի միջև լարվածության պատասխանատուի անունը
Վարդան Այվազյանը անցնում է ապօրինի գույքի բռնագանձման գործով
Ռուսաստանի «ուղղահայացը» եւ Արեւմուտքի «զուգահեռականը». ռուսական զորախումբը հեռանու՞մ է ԼՂ-ից
Սահմանազատումը, 4 գյուղերը ռուս-ադրբեջանական հիբրիդային կոնցեպտներ են, Բաքվին խաղաղություն պետք չէ
Վրաստանը փորձում է բարձրացնել իր գինը. ի՞նչ ռիսկեր կան Հայաստանի համար «թանկացումների» այս փուլում
21:50
Ամստերդամի քաղաքապետը կոչ է արել կարգավորել կոկաինի և էքստազիի վաճառքը
21:40
Լուկաշենկոն երեք շրջանների նահանգապետերին սպառնացել է հաշվեհարդարով
21:30
Ղազախստանում հեղեղումների պատճառով պետական միջոցների խնայողության խիստ ռեժիմ է մտցվել
21:20
Պուտինը Ռայիսիի հետ զրույցում Իրանի և Իսրայելի խելամիտ զսպվածության հույս է հայտնել
Բաքվի հանցանքները՝ ՄԱԿ-ի դատարանում. ինչ արդյունքներ ակնկալել
21:10
Իրանն իր հարևանների անվտանգությունը համարում է իր անվտանգությունը․ դեսպան Սոբհանի
Երեւան-Էր Ռիյադ. կլինի՞ բարձր մակարդակի պայմանավորվածություն
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
20:50
Պենտագոնի ղեկավարն առաջին հեռախոսազրույցն է ունեցել Չինաստանի պաշտպանության նոր նախարարի հետ

«Քեթրինի Միհրան, ՍԱՍ-ի Արտակ, Վահրամ Բաղդասարյան…»․ Ում համար են ձայն ապահովում կրթական հաստատությունների տնօրենները

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ն հեռախոսազանգերով բացահայտել է, որ Հայաստանի 114 դպրոցների և մանկապարտեզների տնօրեններ ընդունել են, որ մարդկանց ցուցակագրում են ընտրությունների համար: Սա, ըստ ՀԿ-ի, վարչական ռեսուրսի չարաշահում է:

«Հանրակրթական դպրոցների և մանկապարտեզների թվով 136 տնօրեններից 114-ը հաստատել են, որ իրենք ցուցակագրում են անում և ցուցակները փոխանցում վարչական մարմիններին՝ քաղաքապետարաններին մարզպետարաններին, թաղապետարաններին կամ ՀՀԿ շտաբեր: Տնօրեններից մեկը ասել է, որ ցուցակը միանգամից փոխանցում է Միհրան Պողոսյանի «Քեթրին» ընկերությանը:

Այսինքն՝ Հայաստանի դպրոցների և մանկապարտեզների 90 տոկոսը հաստատել է, որ ցուցակագրում են մարդկանց: Ընդ որում՝ տնօրեններից շատերը ներկայացնում էին մանրամասներ: «Հանրապետականի շտաբից են» արտահայտությունը կախարդական էր ազդում տնօրենների վրա, և նրանք խոսում էին այլ կերպ, քան կխոսեին լրագրողների հետ, մանրամասներ էին ներկայացնում, թե քանի հոգի կան ցուցակներում, ռեյտինգային որ թեկնածուի համար են բարեխոսել և այլն: «Առաջին լրատվական»- ի հետ զրույցում այս մասին ասաց «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ համակարգող Դանիել Իոաննիսյանը՝ հավելելով, որ տնօրենների հավաստմամբ՝ այդ ցուցակների ծավալները տարբեր են:

«Միջինում դրանց չափը 240 է՝ դպրոցներում և մանկապարտեզներում՝ 150: Ամենամեծ ցուցակը (1700 հոգի) հավաքագրել է Գյումրու թիվ 37 դպրոցի տնօրենը, ում ամուսինը Գյումրու ընտրական տարածքային հանձնաժողովի նախագահն է: Այդ տնօրենն ասել է, որ ամեն ձևով վախեցրել են մարդկանց, որ անպայման Հանրապետականին ընտրեն, և որ իր ամուսինն էլ է այդ ուղղությամբ աշխատում»,- նշեց Դ Իոաննիսյանը:

Իոաննիսյանի հավաստմամբ՝ հիմնականում տնօրեններն աշխատում են տարածքային թեկնածուների համար, որոնց թվում նաև հայտնիներ կան՝ Արտակ Սարգսյան, Միհրան Պողոսյան, Սեյրան Սարոյան, Ռաֆիկ Գրիգորյանն, Վահրամ Բաղդասարյան:

Մանրամասները՝ տեսանյութում:

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում