Saturday, 20 04 2024
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար

Մի՛ տրվեք ընտրակաշառքի գայթակղությանը. դեսպան Սվիտալսկու հայերեն ուղերձը ընտրողներին

ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին այսօր լրագրողներ հետ զրույցում հայտնեց, որ ԵՄ անդամ պետությունները շատ մոտիկից և  սերտորեն մշտադիտարկում և հետևում են ընտրական գործընթացներին, բոլոր իրավախախտումներին և ոչ պատշաճ վարքի դրսևորումներին:

Ստորև ներկայացնում ենք դեսպանի ուղերձը.

Ուրախ եմ ձեզ այսօր այստեղ տեսնել։ Կարծում եմ՝ սա պատեհ առիթ է մեզ հանդիպելու, որովհետև սա մեր վերջին հանդիպումն է նախքան խորհրդարանական ընտրությունները։ Արդեն նախընտրական քարոզարշավը մտել է վճռորոշ փուլ, և կարծում եմ՝ դուք հետաքրքրված կլինեք լսել, թե մենք՝ որպես Եվրամիություն ինչ ունենք այս կապակցությամբ ասելու։

Դուք գիտեք, որ Եվրամիությունը հատկացրել է ավելի քան 7 միլիոն եվրո՝ աջակցելու տեխնոլոգիական սարքավորումներով հագեցմանը։ Հաշվի առնելով մեր անդամ պետությունների՝ Գերմանիայի և Միացյալ Թագավորության աջակությունը, սա Հայաստանի ընտրական գործընթացներին ավելի քան 90 տոկոսի աջակցություն է կազմում։ Հետևաբար, մենք կարևոր են համարում տեխնոլոգիաների հաջող օգտագործումը ընտրական գործընթացներում։ Վաղը կլինի ևս մեկ փորձարկում ընտրողների ինքնությունը հաստատող տեխնոլոգիաների կիրառման հարցում։ Մենք հույս ունենք, որ ամեն ինչ հրաշալի կլինի և այս նոր տեխնոլոգիաները կապահովեն ընտրությունների ավելի լավ մակարդակ։ Եվ հայ ընտրողները պետք է ունենան վստահություն՝ կապված նոր ընտրությունների հետ ։

Ես՝ որպես ամենամեծ դոնոր, կցանկանայի շնորհակալություն հայտնել բոլոր իրագործող կողմերին, մասնավորպես՝ ԿԸՀ-ին, կառավարությանը, որովհետև բոլորը ջանքեր են գործադրել հաջողելու։

Բացի դրանից, դուք գիտեք, որ Եվրամիությունը հատկացրել է մի քանի հարյուր հազար եվրո, որպեսզի աջակցի ընտրության օրը տեղական դիտորդների ներգրավվմանը։ Մենք շատ ուրախ ենք արձանագրել, որ հիմնական շահագրգիռ կողմերը, այսինքն՝ երկու մեծ գործընկերները ջանք են թափում, որպեսզի բոլոր տեղամասերում լինեն տեղական դիտորդներ։ Մենք նրանցից հստակ վստահեցումներ ենք լսել, որ ընտրողների 97 տոկոսի չափն ընդգրկող տեղամասերում դիտորդներ կլինեն։ Դիտորդների ներկայությունը պետք է նույնպես լինի խթանիչ գործոն ընտրողների վստահությունը ընտրական գործընթացներում ամրապնդելու համար։

Երրորդ՝ Եվրամիությունը և նրա անդամ պետությունները շատ մոտիկից և սերտորեն հետևում են ընտրական գործընթացներին, իրավախախտումների բոլոր նշաններին ու ոչ պատշաճ վարքի դրսևորումներին։

Բացի դրանից ,Եվրամիությունը ինչպես նաև մնացած բոլոր հետաքրքրված հաստատությունները՝ ԵԽ դիտորդական առաքելություն իրականացնող անձինք, ԵԱՀԿ դիտորդները կանեն ամեն ինչ՝ արձանագրելու խախտումների դեպքերը, հատկապես ուշադրություն դարձնելով ընտրատեղամասերից չօգտագործված քվեաթերթիկների հեռացմանը՝ այս կերպ բացառելով խախտումները։ Ինչպես գիտենք՝ նոր Ընտրական օրենսգիրքը սահմանել է պատիժ և համարում է օրինախախտում այն, որ չօգտագործված քվեաթերթիկները դուրս են բերում տեղամասերից, և եթե լինեն մեծ տարբերություններ, ապա կնշանակի, որ ինչ որ բան այնպես չե։

Ընդհանուր առմամբ՝ մենք հուսով ենք, որ առաջիկա ընտրությունները կլինեն ավելի լավը և Հայաստանում կանցկացվեն ժողովրդավարական ընտրություններ։ Բայց որոշիչ գործոն է նաև ընտրողների պահվածքը, որովհետև նրանք նշանակալի դերակատարություն ունեն այս ընտրությունները հաջող անցկացնելու գործում՝ ես կցանկանայի իմ խոսքն ավարտել հայ ընտրողներին ուղղված խոսքով։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում