Friday, 19 04 2024
Ամփոփվել են ՀՀ քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում Պետական վերահսկողական ծառայության ուսումնասիրությունների արդյունքները
19:10
Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով
19:00
Սպիտակ տան ներկայացուցիչն ու Ուկրաինայի վարչապետը քննարկել են ռեֆորմները
ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեն կայցելի Թուրքիա
18:40
G7-ի երկրները մտադիր են շարունակել ռազմական, ֆինանսական և քաղաքական օգնությունը Կիևին
18:30
Հնդկաստանը Ֆիլիպիններին հրթիռներ է վաճառում
18:20
Ալիևն ու Շոլցը կհանդիպեն
«4 գյուղերով» Փաշինյանը Ալիևին քարշ է տալիս սահմանազատման գործնթացի մեջ
ՀՀ համար Լավրովը՝ «բլիթ», Զախարովան՝ «մտրակ»
18:10
Ալիևն ու Պուտինը կհանդիպեն ապրիլի 22-ին
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
18:01
ԵՄ-ը կարող է Ուկրաինային Patriot համակարգեր տրամադրել
Ռուս խաղաղապահների «սուրբ տեղի» դատարկությունը
Սահմանազատման հանձնաժողովները մի շարք կարևոր հարցերում պայմանավորվածության են եկել
«ՌԴ-ն նոր բանակցությունների դեպքում չի դադարեցնի ռազմական գործողությունները». Լավրով
208 մլն դրամի անարդյունավետ ծախս. ՊՎԾ-ն խախտումներ է հայտնաբերել դպրոցաշինության ոլորտում
Իրանն ու Իսրայելը կդադարեն ուղիղ հարվածներ հասցնել. CNN
17:46
Ուկրաինան հայտնել է, որ Դնեպրոպետրովսկի մարզի գնդակոծության հետևանքով կա 8 զոհ
Առաջին անգամ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, չորս գյուղերի հատվածում, գոյություն կունենա սահմանազատված պետական սահման. Վարչապետի աշխատակազմ
Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները
Հուշանվեր-թղթադրամների իրացման նոր դեպքեր
17:30
G7-ի երկրները կքննարկեն Իրանին Իսրայելի ենթադրյալ հարվածի շուրջ ստեղծված իրադրությունը
Օտարերկրացի 19-ամյա աղջիկը ճանաչվել է անմեղսունակ. նախաքննությունն ավարտվել է
17:10
ԱՄՆ-ն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում արգելափակել է Պաղեստինի ընդունումը որպես կազմակերպության լիիրավ անդամ
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
16:53
Բլինքենը հայտարարել է, որ G7-ը ցանկանում է թուլացնել Իսրայելի և Իրանի միջև լարվածությունը և պատասխանատվության ենթարկել Թեհրանին
Սիրիայի արևելքում ահաբեկիչների հարձակման հետևանքով զոհված զինվորների թիվը հասել է 29-ի
Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման վերաբերյալ տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում. Գոռ Աբրահամյան
16:50
ԱՄՆ պետքարտուղարության Կովկասի հարցերով խորհրդական Լուի Բոնոն այցելել է Վրաստան
Թուրքիայում 4.5 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել

Ինչպես պետական համակարգում բացառել կաշառակերությունը. վարչապետի պարզաբանումը

Հայաստանում պետական կառավարման համակարգը չի կարող երկար ժամանակ արդյունավետ աշխատել մասնագետների  ցածր վարձատրության պայմաններում: Երևանի Դավթաշեն վարչական շրջանում նախընտրական քարոզարշավի շրջանակներում լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը:

«Ես արդեն ասել եմ, որ մենք ունենք հստակ տեսլական, թե որ ոլորտում ինչ փոփոխություններ ենք անելու: Եվ ես կարող եմ ասել, որ ամենաբարդ փոփոխությունները հենց պետական կառավարման համակարգում են: Պետական համակարգում այսօրվա վարձատրության չափը մեզ հնարավորություն չի տալիս լավագույն մասնագետներին հրավիրել: Այսօր ես իմ թիմը համալրել եմ երիտասարդ, բանիմաց ու կրթված մարդկանցով, որոնց բերել ենք մասնավոր հատվածից: Նրանք աշխատավարձի տեսանկյունից տուժել են, սակայն կարող են իրենց բավարարված զգալ այն առումով, որ մասնակցություն են ունենում երկրում մեկնարկած բարեփոխումներին: Սակայն սա երկար շարունակվել չի կարող»,- նշեց Կարեն Կարապետյանը` ընդգծելով, որ պետական կառավարման համակարգում աշխատավարձերը պետք է բարձրացվեն:

Վարչապետը պետական կառավարման համակարգը համեմատեց  բիզնես ոլորտի հետ: Նա նշեց, որ ցանկացած բիզնես կառույցի մեջ հարկավոր է  բալանսավորել կառավարիչների իրավունքներն ու պարտականությունները և համապատասխան ձևով մոտիվացնել, ինչը հանգեցնում է արդյունավետ աշխատանքի և բիզնես ծրագրի զարգացման: «Նույնն էլ կարելի է ասել պետական կառավարման համակարգի մասին: Մենք հասկանում ենք, որ սա կարևոր է, և, միգուցե, հենց այստեղից էլ պետք է սկսենք, սակայն այսօր բազմաթիվ չլուծված խնդիրներ կան: Եթե մենք դրանից սկսեինք, մեզ չէին հասկանա, կասեին  եկե լ են ու միանգամից  իրենց աշխատավարձերն են բարձրացնում»,- ասաց Կարապետյանը:

Նա հստակեցրեց, որ պետական կառավարման համակարգի աշխատավարձերի բարձրացումը լինելու է կառավարության նախանշած բարեփոխումներից վերջինը: Վարչապետի խոսքով` դա լինելու է պետական բյուջեի միջոցները տնտեսության զարգացման հաշվին ավելացնելու արդյունք, որով հանրությանը ցույց կտան, որ իրավունք ունեն գնալ պետական համակարգի աշխատավարձերը բարձրացնելու ճանապարհով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում