Friday, 29 03 2024
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Պաղեստինի նոր կառավարության ԱԳ նախարարը ծագումով հայ է և կին
Պապոյանը Կորեայի պաշտոնյային ներկայացրել է Հայաստանի ներդրումային հնարավորությունները
Հայտնի են ձվի շուկայում միջանկյալ ստուգումների արդյունքները
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
13:45
«Մենք ապրում ենք նախապատերազմական փուլում». Լեհաստանի վարչապետ
ՌԴ-ն պատրաստ է նպաստել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը․ Սերգեյ Լավրով
Ուղիղ. ԱԺԲ խորհրդի անդամների ասուլիսը
Իսրայելը շարունակում է նախապատրաստվել Ռաֆահ քաղաքում գործողությանը. Նեթանյահու
13:15
Ուկրաինան հայտնել է էներգետիկ օբյեկտներին ուղղված ռուսական զանգվածային հարվածների մասին
Իսկ եթե Ալիեւը լիբերալ աշխարհի դաշնակից դառնա՞
Ոստիկանության Նոր Նորքի բաժին ներխուժելու դեպքով քրեական վարույթի շրջանակներում խուզարկություններ են անցկացվում շուրջ 4 տասնյակ վայրերում
Առցանց անմաքս առևտրի շեմը նվազում է
Հորը բռնության ենթարկելու, հարևանի կնոջը սպանելու համար մեղադրվողը տեղափոխվել է հոգեկան առողջության կենտրոն
«National Geographic»-ը «գինու» շրջագայություն է իրականացրել Հայաստանում
Կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է
«Երևանի ավտոբուս» ՓԲԸ տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել
ՍԱՏՄ-ն ներկայացրել է ձվի արտադրության և իրացման շուկայի վերահսկողության միջանկյալ արդյունքները
ՌԴ իշխանությունները հայտնել են Բելգորոդի երկնքում 15 թիրախ ոչնչացնելու մասին
-
12:40
Գործ ունենք դավաճանական շղթայի հետ, որը կառավարում է Ռուսաստանը
12:30
ԱՄՆ կառավարությունը 60 մլն դոլար է հատկացրել փլուզված Բալթիմորի կամրջի վերակառուցման համար
-
12:20
Հայաստանը ազատագրական պայքար է մղում, ոչ թե՝ վեկտոր փոխում
12:15
Բելառուսներին այսօրվանից արգելված է անօդաչու թռչող սարքեր ունենալ
Լուրերի օրվա թողարկում 12։00
Մեքենան գլորվել է ձորը, վարորդը մահացել է
Լավրովի անփառունակ տապալումը
Փորձել են առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ ներկրել
11:45
Որքա՞ն տարածք են ռուսները գրավել այս տարի Ուկրաինայում
Հալեպի վրա Իսրայելի հարձակման հետևանքով զոհվել է 36 մարդ. Al Hadath
11:15
Ռուսական խոշոր հարձակումը կլինի մայիսի վերջին

Պապիկը ծխում է համբերության չիբուխն ու փիքր անում․ Ինչ գնով է Տեր-Պետրոսյանը գնում քաղաքական ռեաբիլիտացման

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Ստեփանակերտում լույս տեսնող «Անալիտիկոն» հանդեսի խմբագիր Գեղամ Բաղդասարյանը:

Պարոն Բաղդասարյան, ինչպե՞ս եք գնահատում առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հարցազրույցը: Ի՞նչ եք կարծում՝ նրա ասելիքի հետևում ավելի շատ Ղարաբաղյան խնդրի կարգավորման մտահոգությո՞ւնն է, թե՞ այլ պատճառ կա՝ կապված առաջիկա խորհրդարանական ընտրությունների հետ:

– Կարևորն այն է, որ ՀՀ առաջին նախագահը քաղաքական օրակարգ է թելադրել։ Պատասխանն էլ պիտի լինի քաղաքական, այսինքն՝ դրան հակադրվի քաղաքական այլընտրանք, կամ առնվազն քաղաքական ու քաղաքագիտական վերլուծության ենթարկվի առաջարկվող քաղաքական օրակարգը։ Հայհոյանքները, քննարկումները թեմայից անձի տիրույթ կամ ներքաղաքական խոհանոց տեղափոխելը, ինչն էլ գերակշռում է հիմա մամուլում և սոցիալական ցանցերում, խոսում է առաջին հերթին քաղաքական հստակ ձևակերպված այլընտրանքի բացակայության մասին և կարող է տպավորություն թողնել, թե առաջարկվող տերպետրոսյանական քաղաքական դիրքորոշումը դժվար է վիճարկել, ուստի և քարկոծելն ավելի նպատակահարմար է։ Իրականում այն բավականին խոցելի է, հենց քաղաքականապես խոցելի։

– Տեսակետ կա, որ Տեր-Պետրոսյանը անում է այն, ինչ ուզում, բայց չի կարողանում անել ՀՀԿ-ն, և շատերը սա բնորոշում են որպես գործարք, որտեղ Տեր-Պետրոսյանը պատրաստ է ամբողջ հարվածը վերցնել իր վրա՝ քաղաքական դիվիդենդներ ստանալու համար: Համամի՞տ եք արդյոք:

– Այդօրինակ պնդումներն ու ձևակերպումները բավականին վիճելի են, ինքս էլ ներքաղաքական ինտրիգների ու անդրկուլիսյան զարգացումների մասնագետ կամ գիտակ չեմ, ուստի ձեր հարցին անդրադառնամ ինձ մատչելի տիրույթում։ Բանն այն է, որ գործող իշխանության դիրքորոշումն էապես չի հակասում տերպետրոսյանական դիրքորոշմանը։ Սույն հանգամանքը որոշակի երկիմաստ ու ինչ-որ տեղ նաև զավեշտալի իրավիճակ է ստեղծում առաջին նախագահի պնդումների ու պահանջների շուրջ։ ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանն իր պաշտոնավարության ընթացքում մի քանի անգամ կանգնած է եղել ծանր որոշման տակ ստորագրելու հրամայականի առաջ։ Ու եթե չի ստորագրել, ապա ոչ իր շնորհիվ։ Ուրեմն է՞լ ինչ պահանջել նրանից ու նրա գլխավորած իշխանությունից։ Եթե, իհարկե, Տեր-Պետրոսյանի ուղերձը Սարգսյանին ու իշխանությանն է հղված։ Է՞լ ինչ պիտի անի իշխանությունն այն պարագայում, երբ կարմիր գիծը վաղուց հատված է։ Ժամանակին ՀՀ առաջին նախագահն ասում էր, որ ընտրությունը վատի ու վատթարագույնի միջև է։ Իսկ հիմա՞ ինչերի միջև է՝ վատթարագույնի ու կործանարարի՞ միջև։ Որ երանի՞ տանք «կորսված» վատթարագույնին։

Ահա թե ինչու հակված չեմ գործարքի գաղափարին։ Իմ ընկալմամբ՝ Տեր-Պետրոսյանն ավելի շատ քաղաքական ռեաբիլիտացման վրա է մտասևեռված։ Բայց ի՞նչ գնով՝ սա է ահավոր հարցը։ Ինչ-որ տեղ՝ զգացական տիրույթում, կարելի է հասկանալ նրան։ 1998-ին, երբ նա հրաժարական տվեց, Ղարաբաղյան հիմնախնդիր չէր լուծվում, բացարձակապես։ Իշխանության հարց էր լուծվում։ Ու լուծվեց՝ Ղարաբաղյան հիմնախնդրի լուծման շղարշով։ Սա է նրան կեղեքում։ Եվ հիմա այդ «շուստրի» իշխանության երկու ոտով ծուղակ ընկնելը և կործանարար որոշման տակ ստորագրելը, հավանաբար, նրա ընկալմամբ պատմական արդարություն ու պատմական փոխհատուցում կլիներ իր չսպիացող քաղաքական վերքին։ Բայց կրկնում եմ՝ ի՞նչ գնով։ Ինչպե՞ս կարող է սա նրան չհետաքրքրել։

Իսկ եթե նրա ուղերձը իշխանությա՞նը չէ ուղղված։ Ասենք՝ հղված է հանրությանը։ Բայց այստեղ էլ լուրջ հարց է ծագում. որ ի՞նչ անի հանրությունը։ Քաղաքական ու քաղաքագիտական դասական սխեմայով նպատակը մեկը կարող է լինել՝ որ հանրությունը հասկանա պատմական պահը և իշխանությանը ստիպի գնալ ծանր զիջումների՝ հանուն խաղաղության։ Բայց դարձյալ նույն զավեշտն է՝ իշխանությունը վաղուց անտի պատրաստ է դա անել և իրենից կախված ամեն ինչ արել է դրա համար։ Հանուն իր խաղաղության և իշխանական լծակների պահպանման։ Թե Կազանում և թե այլուր հանրությունը, որ ավելի արմատական է, նրան չէր խանգարում։ Չէր խանգարում, քանի որ լծակ չուներ։

Առիթ ունեցել եմ ասելու՝ մեզ համար իդեալական տարբերակ կլիներ, եթե խնդիրը մեր մեջ պատերազմը սպանելը և խաղաղությունը հաստատելը լիներ։ Ու մենք դրա համար մարտի ելնեինք ինքներս մեր հետ։ Իրականությունը, սակայն, մեզ համար շատ ավելի տխուր է ու վտանգավոր։

Ահա թե ինչու եմ ուզում հասկանալ, թե ում է հղված այդ ուղերձը։ Սա շատ կարևոր է։

– Ընդհանրապես տարածքներ հանձնելու դիսկուրսը, «զիջում հանուն խաղաղության»-ը որքանո՞վ է առողջ: Ի վերջո, արդյոք նախընտրական այս փուլում նման դիտարկումները կարո՞ղ են խնդրի վերաբերյալ քաղաքական օրակարգ ձևավորել:

– Ինքնին դրական է մեր այս քրեապետության մեջ քաղաքական օրակարգի առաջադրումը, ընտրությունների ժամանակ քրեական թեմատիկայից շեղումը դեպի քաղաքական դիսկուրսներ։ Խաղաղության դիսկուրսն էլ ինքնին կառուցողական է ու դրական՝ քաղաքակիրթ մթնոլորտի ձևավորման, աշխարհին հասկանալի ուղերձների հղման առումով։ Շատ կարևոր է հայկական քաղաքական օրակարգում նման դիսկուրս ունենալը և դրանով իսկ քաղաքական իրական բազմազանության հիմք դնելը, ինչով էլ մենք շահեկանորեն կտարբերվենք։ Այս առումով միանգամայն դրական եմ գնահատում Տեր-Պետրոսյանի հարցազրույցը և չեմ կիսում դրա վտանգավորության մասին հանրությունում առկա մտավախությունը կամ, ավելի ստույգ, մտասարսափը։ Պարզապես, կրկնում եմ, շատ կարևոր է հստակություն մտցնել նման ուղերձների հասցեատերերի հարցում։

– Տեր Պետրոսյանն ասում է, որ Ղարաբաղյան հիմնախնդիրն է Հայաստանի զարգացման հիմնական խոչընդոտը։ Մեզ արդյոք խանգարո՞ւմ է Ղարաբաղի չլուծված խնդիրը ոչ կոռումպացված, ժողովրդավար երկիր ունենալու հարցում:

– Երկրի զարգացման, ինչպես նաև խաղաղության հաստատման ակունքները կամ պատճառները ես միանգամայն այլ տեղ եմ տեսնում։ Մեր ամենամեծ մարտահրավերը մեր իսկ ինքնիշխանության ռեսուրսի մսխումն է։ Հայոց մեծ եղեռնը մեզ դաս չեղավ։ Նկատի ունեմ այն, որ մեկ դար առաջ չկար հստակ քաղաքական օրակարգ՝ խարսխված սեփական շահերի գիտակցման վրա, չկար քաղաքական ինքնակազմակերպման բավարար մակարդակ և ինքնուրույն քաղաքականություն՝ միտված սեփական շահերի սպասարկմանը։ Ըստ էության, այն ժամանակ հայրենասիրական շղարշով մեր քաղաքական էլիտան սպասարկում էր օտար շահեր, գործիք էր օտարի ձեռքին, և մեր ճակատագրին վերաբերող որոշումներն ընդունվում էին ոչ մեր կողմից։ Թե ինչ եղավ այս ամենի արդյունքը՝ հայտնի է բոլորին։ Սակայն այսօր էլ մեր ճակատագրին առնչվող հարցերը լուծվում են ոչ թե Երևանում, այլ Մոսկվայում։ Որքան էլ դառը լինի՝ հենց այստեղ է թաքնված Ցեղասպանության ամենադաժան դասը մեզ համար: Ժողովրդի շահերը չարտահայտող, ավելին՝ ժողովրդի շահերին դեմ գնացող և ժողովրդի շահերը իր շահերին զոհող իշխանությունը վերահսկվում է ոչ թե սեփական ժողովրդի, այլ օտար ուժերի կողմից, իսկ դրա համար պատժվում է հենց ժողովուրդը, նման իշխանություն հանդուրժող ժողովուրդը:

Այսօրվա մեր գլխավոր մարտահրավերը մեր վասալային վիճակն է։ Պատերազմի ու խաղաղության հարցերը մեզ մոտ չեն որոշվում՝ սա է ահավորը (ի դեպ, ոմանք կարող են մխիթարվել՝ Ադրբեջանում ևս չեն որոշվում)։ Ու անհասկանալի է, թե մեր զարգացումը միանշանակ վերջնական ու համապարփակ խաղաղությամբ, այլ ոչ նույնիսկ որոշակիորեն «ոչ պատերազմ, ոչ խաղաղություն» վիճակով պայմանավորող քաղաքական դեմքը կամ քաղաքական ուժը ինչպե՞ս կարող է չտեսնելու տալ այս ահավոր, ես կասեի՝ եղերական վտանգը։ Աչքերը փակելն այս վտանգի առաջ ու խաղաղության օրակարգ առաջադրելն ի՞նչ է տալու մեզ։ Պատերազմի ամենամեծ սպառնալիքը տեսնում եմ հենց աշխարհաքաղաքական խաղերում սեփական դեմք չունենալու ու ուրիշի ոտքերի տակ ընկնելու մեջ։

Սրան անմիջականորեն առնչվող վտանգ է կոռուպցիայի ահավոր մակարդակը։ Այո, անմիջականորեն առնչվող։ Կոռուպցիան այն մեխանիզմն է, որով մսխվում է մեր ինքնիշխանությունը։ Ամերիկացիները ճիշտ են դնում հարցը և արդեն ոչ թե ակնարկում, այլ «թամամ խոսքով» են ասում։ Լսենք Հայաստանում ԱՄՆ դեսպանին. «Կոռուպցիայի դեմ պայքարը դժվար է… Դրա համար հարկավոր է, որ ամեն շարքային քաղաքացի իր աջակցությունն ունենա, որ ամեն մեկը պահանջատեր լինի կառավարությունից՝ թափանցիկ լինել… Կոռուպցիան կարող է ազգային անվտանգությանը և ինքնիշխանությանը սպառնալիք լինել, երբ արտաքին ուժերը կարող են ազդեցություն ունենալ որոշակի օղակներում, ոլորտներում: Մենք չենք ցանկանում, որ նման իրավիճակ լինի Հայաստանում: Մենք ուզում ենք, որ լինի ինքնիշխան Հայաստան, որը կարողանում է ինքն իր որոշումներն ընդունել»,- Tert.am-ին տված հարցազրույցում ասում է Ռիչարդ Միլզը:

Ինչպե՞ս կարող է քաղաքական առաջնորդը, քաղաքական ուժը չնկատել սա ու երրորդական-չորրորդական դեր հատկացնել դրան։ Հայ քաղաքական էլիտան վասալային հնազանդությամբ Հայաստանի բոլոր կռվանները հանձնել է Ռուսաստանին՝ տոտալ կախվածության մեջ դնելով երկիրը և այն զրկելով զարգացման բոլոր շանսերից, սպանելով երկրի ապագան:

Մի պերճախոս օրինակ բերեմ, որ հասկանալի լինի ասածս։ Տեսեք, Իրանի հետ հիանալի հարաբերություններ ունենք՝ Աստված պահի դրանք։ Սակայն տեսեք, թե ինչպիսին է, օրինակ, հայ-իրանական էներգետիկ համագործակցության հեռանկարը. ողբերգազավեշտ, որ արդեն փաստվել է մեզ մոտ։ Իրանը մեզ գազ է տրամադրելու, որը մեզ հասնելու է ռուսներին պատկանող գազամուղով, այդ գազը էլեկտրաէներգիայի է վերափոխվելու այն ՋԷԿ-ում, որը ռուսներին է պատկանում, ստացված էլեկտրաէներգիան առաքվելու է Իրան ռուսներին պատկանող էլեկտրացանցով։ Ու սա կոչվում է հայ-իրանական համագործակցություն։ Սա ինքնանվաստացման ահավոր օրինակ է։ Սա, ըստ էության, ինքնասպանության փորձ է, և Ադրբեջանի հետ մեր հիմնախնդիրը որևէ կապ չունի, առավել ևս կապ չունի Ղարաբաղը։ Ընդ որում՝ ուշադրություն դարձրեք, մենք տարածքային կամ այլ խնդիրներ չունենք Իրանի հետ։ Եթե ոմանց թվում է, թե հնարավոր հայ-ադրբեջանական համագործակցությունն այլ կերպ է լինելու մեր այս վասալային կարգավիճակում՝ չարաչար սխալվում է։

– Առաջին նախագահը նաև նշել է, որ խնդիրը մեր և Ադրբեջանի միջև չէ, խնդիրը մեր և աշխարհակարգի միջև է: Մենք՝ և՛ Հայաստանը, և՛ Ադրբեջանը, միջազգային ամենահեղինակավոր իրավաքաղաքական կառույցների իրավահավասար անդամներ ենք՝ ՄԱԿ-ի և ԵԱՀԿ-ի: Այս հակամարտության կարգավորման սկզբունքները որոշել ենք ոչ թե մենք՝ Հայաստանը, Ադրբեջանը կամ Ղարաբաղը, այլ այդ կառույցները: Համամի՞տ եք արդյոք:

– Եթե «աշխարհակարգ» հասկացությունը մի քիչ նեղացնենք ու սահմանափակենք «միջազգային հանրություն» հասկացությամբ ու սա էլ տեղավորենք Ղարաբաղյան կարգավորմամբ զբաղվող ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, սակայն մտապահելով, որ համանախագահներն այս մոլորակի ամենևին էլ վերջին երկրները չեն, ապա միանգամայն պարզ կդառնա, որ տերպետրոսյանական այդ թեզը չի համապատասխանում իրականությանը կամ էլ առնվազն ժամանակավրեպ է։ Ու մեծ ցանկություն է պետք նման եզրահանգման գալու համար։ Կամ էլ այդ թեզը որևէ տեսության մեջ խցկելու հրամայականով պայմանավորված մեծ ջանք։ Պետք չէ հավելորդս կարևորություն տալ մեր հիմնախնդրին։ Աշխարհում կան շատ ավելի լուրջ հիմնախնդիրներ, որոնց նկատմամբ աշխարհակարգը չի կարողանում  կամ չի ուզում միասնական ճակատ ձևավորել։

Ձեր զրույցի ամբողջ ընթացքում Դուք ընդգծում եք տերպետրոսյանական ուղերձի հասցեատերերի կարևորությունը։ Ի վերջո, ըստ Ձեզ, ո՞ւմ է հղված այդ ուղերձը։ Կամ՝ ո՞ւմ հետ է նա զրուցում։

– Ինքն իր հետ՝ առաջին հերթին։ Պապիկը զրուցում է պատմության հետ, իր բախտի հետ։ Պապիկը ծխում է համբերության չիբուխն ու փիքր անում։ Չխանգարենք նրան ու հուշիկ քայլերով հեռանանք՝ որ միտքը չկտրենք։ Ամենակարևորը՝ անհայհոյ հեռանանք։ Ու եռանդը պահենք մեր անելիքի շուրջ մտորելու համար։ Դա պապիկի տված ամենամեծ օգուտը կլիներ։ Պապիկը մեզ մտորելու կոչ է արել։ Շնորհակալ լինենք նրան դրա համար։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում