Friday, 29 03 2024
16:40
Բրիտանիան չեղարկել է 100-ամյա արգելքը և թույլ կտա զինվորականներին մորուք պահել
ՌԴ ԱԳ փոխնախարարը հանդիպել է Աբխազիայի և Հարավային Օսիայի ներկայացուցիչներին
16:20
«Արաբական երկրները պատրաստ են ճանաչել Իսրայելը». Բայդեն
16:10
Իսպանիայում տեղակայվել է ՆԱՏՕ-ի երրորդ ռազմածովային բազան
Ադրբեջանցիները մշտապես ատել են հայերին. մեր խնդիրն է ցույց տալ սա
Դեղձենու մասսայական ծաղկում Արարատյան դաշտում՝ ժամկետից շուտ
Ո՞նց են որոշել, որ դա Հայաստանի տարածքը չ,է, եթե սահմանը հստակեցված չէ ․ Արա Պապյան
Փորձ է արվում 3 անձերի կատարածը ԱԺԲ ամբողջ կառուլցի հետ կապել. Պապյան
15:45
«ԱՄՆ-ն ու ԵՄ-ը Հայաստանի հետ անվտանգային հարցեր չեն քննարկելու». Ստանո
ՊՆ կոլեգիայի նիստում քննարկվել են սպառազինության և ռազմական տեխնիկայի զարգացման հարցեր
«Ցուցադրությունն անպայման տեղի կունենա». Բաքվում պարզաբանում են տարածել Արայիկ Հարությունյանի հարցազրույցի վերաբերյալ
Եթե դելիմիտացիա, ապա հավասարության սկզբունքով, ոչ թե՝ «ատրճանակի սպառնալիքի տակ»
15:30
Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին
Վարագույրից այն կողմ կան շահեր, որոնք թույլ չեն տալիս Մարտի 1-ի բացահայտումը
15:10
Ճապոնիայում կենսաբանական հավելումների օգտագործման հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի
Այո՛, օրենք են խախտել, երկրով մեկ օրենքի խախտումներ են հենց վարչապետի մասնակցությամբ
Խորհրդարանական լսումներ կհրավիրվեն Եվրաինտեգրման նոր հեռանկարները և մարտահրավերները թեմայով
Թող դատարանը որոշի ահաբեկչությո՞ւն էր, թե ապստամբություն.Պապյան
15:01
Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի
Ինչի՞ է նախապատրաստվում Ալիեւը
«Կրոկուս սիթի հոլ»-ում ահաբեկչության վիրավորների թիվը հասել է 382-ի, ևս 1 մարդ զոհվել է
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Պաղեստինի նոր կառավարության ԱԳ նախարարը ծագումով հայ է և կին
Պապոյանը Կորեայի պաշտոնյային ներկայացրել է Հայաստանի ներդրումային հնարավորությունները
Հայտնի են ձվի շուկայում միջանկյալ ստուգումների արդյունքները
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14։00
13:45
«Մենք ապրում ենք նախապատերազմական փուլում». Լեհաստանի վարչապետ
ՌԴ-ն պատրաստ է նպաստել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը․ Սերգեյ Լավրով
Ուղիղ. ԱԺԲ խորհրդի անդամների ասուլիսը

Սերժ Սարգսյան-Ծառուկյան հանդիպման արդյո՞ւնքը

«Գելլափ ինթերնեյշնլ» կազմակերպությունը հրապարակել է նոր սոցհարցումների տվյալներ, որոնցում արձանագրվում են նախընտրական պատկերի հիմնարար փոփոխություններ: Առանցքայինն, իհարկե, այն է, որ ըստ սոցհարցման՝ փոխվում է ՀՀԿ-ԲՀԿ կամ ՀՀԿ-«Ծառուկյան» դաշինք հարաբերակցությունը, և արձանագրվում է, որ ՀՀԿ-ն առաջ է անցել Ծառուկյան դաշինքից և ունի ներկայումս 30 տոկոսին մոտեցող վարկանիշ: «Ծառուկյան» դաշինքը, որ երկու շաբաթ առաջ գերազանցում էր ՀՀԿ-ին մի քանի տոկոսով և ուներ 26 տոկոս վարկանիշ, ավելացրել է ընդամենը մոտ 2 տոկոսով և ներկայումս ունի 28-ից մի փոքր ավելի:

Ինչ խոսք, սոցիոլոգիական հարցումների հանդեպ հայաստանյան իրականության մեջ առկա վերաբերմունքը, այդ հարցումների իրական գործառույթը, անաչառության կամ հավաստիության հետ կապված կասկածները կամ ռիսկերը լիովին հասկանալի են, և երևի թե կարիք էլ չկար դրանց մասին հիշեցնելու ևս մեկ անգամ: Սակայն այսպես թե այնպես, պահպանելով և՛ անաչառության, և՛ հակառակ կանխավարկածները, այնուհանդերձ՝ մենք ականատես ենք լինում ուշագրավ արձանագրումների:

Եվ առավել ուշագրավ է այն, որ սա տեղի է ունենում Սերժ Սարգսյան-Գագիկ Ծառուկյան հանդիպումից հետո: Եվ բնականաբար հարց է առաջանում՝ հանդիպման արդյո՞ւնքն էր դա, և Սերժ Սարգսյանն ու Ծառուկյանը պայմանավորվե՞լ են առաջին և երկրորդ տեղերի հարցում:

Ըստ ներկայացված սոցհարցման՝ ընտրություններից մոտ տասը օր առաջ անցողիկ դիրքերին շատ մոտ են ևս չորս  ուժ՝ «Ելք» դաշինքը, «Ազատ դեմոկրատները», ՀՅԴ-ն և «Հայկական վերածնունդ» կուսակցությունը: Նրանց ցուցանիշները հուշում են, որ առաջիկա տասնօրյակում այդ ուժերը կկարողանան լուծել իրենց անցման խնդիրը, այսպես թե այնպես, եթե, իհարկե, տեղի չունենան որևէ էքսցեսներ:

Հրապարակված տվյալների շարքում առանձնահատուկ ուշադրության է արժանի այն, որ վարչապետ Կարեն Կարապետյանը շարունակում է պահպանել մոտ 82 տոկոսին հասնող համախառն դրական վարկանիշը, որով, ընդ որում, բացատրվում է նաև ՀՀԿ վարկանիշի աճը: Այս տեսանկյունից, իհարկե, իրավիճակը առավել հետաքրքրական է դառնում նաև մեծամասնության խնդրի իմաստով՝ դատելով ՀՀԿ, այսպես ասած, դինամիկայից կամ այդ ուժին վերագրվող դինամիկայից:

Այսպիսով, ՀՀԿ-ն Կարեն Կարապետյանի շնորհիվ 19-ից հասնում է 30 տոկոսի, Կարապետյանը միաժամանակ պահում է 82 տոկոսը, և դա նշանակում է, որ դեռ ունի ՀՀԿ տոկոսները սնուցելու տեղ, և դրան զուգահեռ՝ դեռևս կա նաև ՀՀԿ, այսպես ասած, «գաղտնի զենքը»՝ ռեյտինգայինը:

Այս պատկերը հուշում է, որ աստիճանաբար ուրվագծվում է ՀՀԿ միանձնյա կայուն մեծամասնության սոցիոլոգիական բազան: Սոցիալական բազա այդ մեծամասնությունն, իհարկե, չունի:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում